Այսօր: Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՐՑՈՒՄ

Շաբաթ, 18 Ապրիլի 2015թ.
Ասուլիս`նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը

Մրցանակաբաշխության նպատակի, հնգամյա ձեռքբերումների և Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման թեմային են անդրադարձել բանախոսներ Վիգեն Սարգսյանը (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար), Հովիկ Մուսայելյանը (մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ), Ռալֆ Յիրիկյանը (ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն), Թոնի Մորոյանը («Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ), Արմէն Տէր Կիւրեղեանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ):

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի` 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, ովքեր` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով` նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Մրցանակաբաշխության երրորդ մրցանակը ստացել է «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրորդ մրցանակին արժանացել է Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Հիթաչի էլեկտրոնիկ դիվայսիզ գրուփ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիթաչի»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

 Անցյալ տարի ՀՀ Նախագահի մրցանակին է արժանացել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, ով մրցանակը ստացել է Հայաստան կատարած այցի ընթացքում: Մի քանի օր առաջ, ՀՀ Նախագահին նամակով դիմելով, պարոն Մացոլան պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար` Հայաստանի ամերիկյան համալսարանին:

Ի դեպ, ՀՀ Նախագահի մրցանակակակիր Ցուգիո Մակիմոտոն Հայաստան այցելությունից հետո ցանկացել է մեր երկրի մասին տպավորություններով կիսվել իր հեղինակած գրքում, որը լույս կտեսնի մոտ ապագայում:

Մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից:

Աղբյուրը՝ http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=26032





Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք