25.01.23
Microsoft-ը փետրվարի 1-ից կդադարեցնի Windows 10-ի լիցենզիաների վաճառքը, իսկ Windows 11-ում թարմացումից հետո խնդիրներ են ծագել
|
Microsoft-ը նախատեսում է փետրվարի 1-ից դադարեցնել Windows 10 օպերացիոն համակարգի լիցենզիաների վաճառքը, սակայն համակարգի աջակցությունը կտևի մինչև 2025 թ. հոկտեմբերի 14-ը։ Միևնույն ժամանակ Windows 11-ում թարմացումից հետո ստանդարտ հավելվածների շահագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, չնայած ընկերությունն ընդունում է, որ նման խնդիր կա, սակայն դեռ չի շտապում լուծել դրանք: Windows 10. արդյո՞ք հնարավոր կլինի շարունակել այն օգտագործել փետրվարի 1-ից հետոMicrosoft-ի պաշտոնական կայքում, որտեղ Windows 10 Home-ի, Pro-ի և Workstation-ի նկարագրությունն է, հայտնվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ փետրվարի 1-ից կդադարեցվի Windows 10 օպերացիոն համակարգերի լիցենզիաների վաճառքը։ Microsoft-ն ...
Մանրամասն |
|
23.01.23
IndOS. Հնդկաստանը մշակում է օպերացիոն համակարգ, որը լրջորեն կմրցի Android-ի և iOS-ի հետ
|
Հնդկաստանը մշակում է սեփական բջջային օպերացիոն համակարգը, որը պետք է լրջորեն մրցակցի Android-ի և iOS-ի հետ։ Նախնական տվյալներով՝ այն կկոչվի IndOS։ Առայժմ չկան տվյալներ, թե ինչ փուլում է այս օպերացիոն համակարգի մշակումը, երբ այն կարող է մտնել շուկա և ինչ առանձնահատկություններ կունենա։Ինչպես նշում է Business Standard-ը, նոր օպերացիոն համակարգը երկրի կառավարության, ստարտափների և գիտնականների համատեղ նախաձեռնությունն է։Հնդիկ պաշտոնյան, ում անունը չի նշվում, ասել է, որ սեփական օպերացիոն համակարգի ստեղծման նպատակն է մրցակցել Google-ի Android-ի և Apple-ի iOS-ի հետ, որպեսզի հնդիկ օգտատերերն ավելի շատ ընտրություն ունենան: Այսօր երկրում բջջային սարքերից օգտվողների մոտ 97%-ն օգտվում ...
Մանրամասն |
|
20.01.23
ChatGPT-ն խաբել է HR մասնագետներին․ ԱԲ-ն գրել է մոտիվացիոն նամակ, իսկ թեստային առաջադրանքը գրել ավելի լավ, քան դիմորդների 80%-ը
|
OpenAI ընկերության ստեղծած ChatGPT-ը, որն արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող չատ-բոտ է, կարողացել է խաբել հաղորդակցության և խորհրդատվական ծառայություններ մատուցող Schwa ընկերության HR մասնագետներին․ ծրագիրն աշխատանքի դիմում է ներկայացրել և թեստային առաջադրանքը գրել է ավելի լավ, քան աշխատանքի դիմողների 80%-ը։ Արդյունքում ընկերության HR մասնագեզտները ցանկացել են անձամբ հանդիպել նրա հետ և հրավիրել են հարցազրույցի։Իրականում Schwa-ի հիմնադիր Նիլ Թեյլորը ցանկացել է ChatGPT-ի միջոցով փորձել իր HR թիմին և ԱԲ-ով աշխատող աշխատանքի ընդունման ծրագրակազմը, որպեսզի համոզվի, թե արդյոք նրանք կհասկանան, որ հավելվածի հետևում ոչ թե իրական մարդ է, այլ ԱԲ-ն: Իսկ կարո՞ղ է արդյոք ...
Մանրամասն |
|
18.01.23
Microsoft-ը զանգվածային կրճատումներ է նախատեսում. հազարավոր աշխատողներ կհեռացվեն աշխատանքից
|
Microsoft-ը նախատեսում է զանգվածային կրճատումներ անել մի քանի ստորաբաժանումներում: Reuters-ի փոխանցմամբ՝ առաջիկայում մոտ 6000 աշխատակից կարող է կրճատվել, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում։ Իսկ Sky News-ի տվյալներով՝ Microsoft-ը կկրճատի իր աշխատուժի մոտ 5%-ը կամ մոտ 11,000 աշխատակից:Ամենից շատ կրճատումներ, ըստ ԶԼՄ-ների, նախատեսված են այն ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են հաճախորդների և գործընկերների համար լուծումների մշակմամբ և խորհրդատվությամբ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումներ են նախատեսվում նաև մի շարք ինժեներական բաժիններում, ընդորում՝ այս բաժիններում կրճատումներն ավելի շատ կլինեն, քան նախորդ տարի։Կրճատումները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ ընկերությունն ...
Մանրամասն |
|
18.01.23
Ավելի հզոր պրոցեսորներ և ավելի լավ գրաֆիկա․ Apple-ը ներկայացրել է արագագործ MacBook Pro-ն և Mac Mini-ն
|
Apple ընկերությունը ներկայացրել է այս տարվա իր առաջին նոր պրոդուկտները՝ բարձրակարգ MacBook Pro նոութբուքների և Mac mini սեղանադիր համակարգիչների ավելի արագագործ տարբերակները:Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, նոր 14-դյույմանոց և 16-դյույմանոց MacBook Pro-ներն արտաքինից չեն տարբերվում իրենց նախորդ մոդելներից, որոնք թողարկվել է 2021-ի վերջին, սակայն նորույթներն ունեն ավելի հզոր M2 Pro և M2 Max չիպեր, որոնք փոխարինել են M1 Pro և M1 Max պրոցեսորներին:Ապրանքների այս շարքը անցած տարի ընկերությանը բերել է 40,2 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը կազմում է տեխնոլոգիական հսկայի եկամտի ավելի քան 10%-ը: Ընկերությունը նաև նախատեսում է այս տարվա վերջին իր ...
Մանրամասն |
|
14.01.23
Intel-ը ներկայացրել է Core i9-13900KS ֆլագմանային պրոցեսորը, որը կարող է ինքնուրույն մինչև 6 ԳՀց հաճախականություն զարգացնել
|
Intel-ը ներկայացրել է PC համակարգիչների համար նախատեսված պրոցեսոր, որը մինչ օրս ընկերության արտադրածներից ամենաարագն է: Նոր 24-միջուկանի Core i9-13900KS-ը հիմնված է 13-րդ սերնդի Core i9-13900K-ի վրա և կարող է ավտոմատ կերպով զարգացնել մինչև 6 ԳՀց հաճախականություն:Ինչպես տեղեկացնում է Theverge.com-ը, Core i9-13900K-ը՝ նոր պրոցեսորի նախորդը տարբերակը, անցյալ տարի մոտեցել է 6 ԳՀց հաճախականության շեմին՝ 5,8 ԳՀց տուրբո հաճախականությամբ: Իսկ 13900KS-ն առաջին պրոցեսորն է, որը 6 ԳՀց հաճախականության հասնում է ստանդարտ արագություններով։Նոր պրոցեսորն օգտագործում է Intel Thermal Velocity Boost տեխնոլոգիան, որը կարող է անհրաժեշտ պահին ավտոմատ կերպով բարձրացնել մեկ կամ մի քանի միջուկների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |