25.09.23
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
|
Աշխարհում տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 236 հազ․ աշխատող կորցրել է աշխատանքը 2023 թվականի սկզբից, ցույց է տալիս Layoffs.fyi պորտալի ուսումնասիրությունը։Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը։ Այսպես, այս տարվա սկզբից 1,019 հազար տեխնոլոգիական ընկերություն աշխատանքից ազատել է 236,495 հազար մարդու։ Նախորդ տարեվերջին 1,024 հազար ընկերություն աշխատանքից ազատել է 154,34 հազար աշխատակցի, հայտնում է Layoffs.fyi-ն։Այդ թվում՝ անցած շաբաթ, հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Cisco Systems Inc. հայտարարեց 350 աշխատակցի կրճատման մասին, իսկ սեպտեմբերի սկզբին Roku Inc. սթրիմինգային ընկերությունը հայտարարեց ...
Մանրամասն |
|
22.09.23
Իլոն Մասկը որոշել է X սոցցանցը վճարովի դարձնել
|
X սոցիալական ցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է հարթակը վճարովի դարձնել։ Ինչպես տեղեկացնում է CNBC-ն, այս հայտարարությունը գործարարն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։Մասկի խոսքով՝ սոցցանցից օգտվելու համար սահմանվող ամսական վճարը կլինի «փոքր» և կներդրվի «բոտերի բանակների» դեմ պայքարելու համար։ Գործարարն ասել է, որ X-ից ամսական օգտվում է 550 միլիոն մարդ, որոնք օրական հրապարակում են 100-ից 200 միլիոն գրառում։Նշենք, որ X սոցցանցն արդեն ունի վճարովի տարբերակներ ինչպես ընկերությունների, այնպես էլ այն օգտատերերի համար, որոնք ցանկանում են ունենալ նույնականացման ստուգանիշը։Նշենք, որ անցած տարի սոցցանցը ...
Մանրամասն |
|
22.09.23
Արհեստական ինտելեկտը կարող է ապակայունացնել աշխարհակարգը. Օլիվեր Դաուդեն
|
Արհեստական ինտելեկտը կարող է ապակայունացնել աշխարհակարգը, եթե կառավարությունները միջոցներ չձեռնարկեն: Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Օլիվեր Դաուդենը նման նախազգուշացում է արել ՄԱԿ-ին։ Նոյեմբերին Մեծ Բրիտանիան կհյուրընկալի գլոբալ գագաթնաժողով՝ քննարկելու արհեստական ինտելեկտի կարգավորումը: Առանց կանոնների, մտավախություն կա, որ արհեստական ինտելեկտը կարող է, ի վերջո, ոչնչացնել աշխատատեղերը, ավելացնել ապատեղեկատվությունը կամ ավելացնել խտրականությունը: Նախկինում կառավարությունները կանոններ էին ստեղծում՝ ի պատասխան տեխնոլոգիական զարգացումների, սակայն այժմ կանոններ պետք է ստեղծվեն արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգահեռ։
|
|
14.09.23
Առաջարկվում է շտապ թարմացնել Chrome-ը, Firefox-ը, Brave-ը և Edge-ը, այլապես առկա խոցելիության միջոցով կարող են մուտք գործել ձեր համակարգիչ
|
Առաջարկվում Google-ի, Mozilla-ի, Microsoft-ի և Brave-ի բրաուզերները հնարավորինս շուտ թարմացնել. դրանց մշակողները թողարկել են կարևոր շտկումներ, որոնք վերացնում են խոցելիությունը, որը հարձակվողները կարող են օգտագործել օգտատերերի համակարգիչներ մուտք գործելու և դրանց վրա վնասակար կոդ գործարկելու համար:Բրաուզերներում հայտնաբերված խոցելիությունը NIST-ը դասակարգում է որպես լուրջ: Մշակողները խոստովանում են, որ այն բավականին ակտիվորեն օգտագործվել է հարձակվողների կողմից։ Ավելին, այս խոցելիությունը կա մի շարք այլ հավելվածներում, ոչ միայն բրաուզերներում: Պարզվում է, որ այն կապված է կոդի հետ, որն օգտագործվում է WebP պատկերների ռենդերինգի համար, որոնք այսօր լայնորեն կիրառվում են։The Verge-ը թվարկել է այն բրաուզերների ...
Մանրամասն |
|
12.09.23
Ֆիշինգ. ինչպե՞ս են խարդախները փորձում խաբել ձեզ և ինչպե՞ս պաշտպանվել դրանից
|
Ֆիշինգն այսօր համացանցային խարդախության շատ տարածված տեսակ է, որի նպատակը օգտատերերի գաղտնի տվյալներին հասանելիություն ստանալն է՝ մուտքաբառեր, գաղտնաբառեր, բանկային հաշիվներ և այլն: Հայաստանում խարդախության այս տեսակն այսօր նույնպես շատ տարածված է․ գրեթե յուրաքանչյուր օգտատեր ժամանակ առ ժամանակ ստանում է պոտենցիալ վտանգավոր հղումներ։NEWS.am Tech-ն այս հոդվածում կպատմի, թե ինչ է ֆիշինգը, ինչպես է այն աշխատում և ինչ կարող եք անել խաբեբաների զոհը չդառնալու համար։Ի՞նչ է ֆիշինգըՖիշինգը կիբեռհարձակման տեսակ է, որի ժամանակ խաբեբաները ներկայանում են վստահելի կազմակերպությունների անունից, ինչպիսիք են բանկերը, հայտնի ընկերությունները կամ պետական կառույցները, որպեսզի խաբելու միջոցով մարդկանցից կորզեն ...
Մանրամասն |
|
04.09.23
Գերմանիայում 2023 թ․կիբերհարձակումներից ընկերություններին հասցված վնասը կկազմի 206 միլիարդ եվրո
|
Գերմանական ընկերությունները այս տարի կկորցնեն մոտ 206 միլիարդ եվրո ՏՏ սարքավորումների և տվյալների գողության, ինչպես նաև լրտեսության հետևանքով։ Այս մասին են վկայում Տեղեկատվական, հեռահաղորդակցության և համակարգչային տեխնոլոգիաների դաշնային ասոցիացիայի (BITKOM) կողմից անցկացված հետազոտության արդյունքները, որի ընթացքում հարցում է անցկացվել ավելի քան 1000 ընկերությունում։Հարցման տվյալները ցույց են տվել, որ կազմակերպված հանցավորությանը վերագրվող կիբերհարձակումների թիվը զգալիորեն աճել է։ Այսպիսով, ընկերությունների 52%-ը նշել է, որ կիբերհարձակումների պատճառով վտանգ է զգում իր գոյության համար։ «Գերմանական տնտեսությունը շատ գրավիչ թիրախ է հանցագործների և մեզ թշնամաբար տրամադրված երկրների համար», ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |