Այսօր: Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2022թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.11.22 Երկարատև անկումից հետո Հայաստանում համակարգիչների պահանջարկը կտրուկ աճել է. ի՞նչ է կատարվում աշխարհում
Անհատական ​​համակարգիչների համաշխարհային շուկայի անկման ֆոնին Հայաստանում ընդհակառակը, այս ապրանքի նկատմամբ պահանջարկի աճ է նկատվում, NEWS.am Tech-ին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։Եթե 2020 թ․ առաջին վեց ամիսներին Հայաստան է ներկրվել 151,100 համակարգիչ՝ 22,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, ապա 2021 թ․ նույն ժամանակահատվածում ներմուծվել է 179,200 համակարգիչ՝ ավելի քան 22,5 մլն դոլար արժողությամբ։ Սակայն այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան արդեն ներկրվել է 249,600 համակարգիչ՝ 54,4 մլն դոլար արժողությամբ։Այսինքն՝ թե՛ քանակական, թե՛ գումարային առումով վերջին երեք տարիների ընթացքում անհատական ​​համակարգիչների պահանջարկի աճ է գրանցվում։NEWS.am Tech-ի տվյալներով՝ 2022 ... Մանրամասն
29.11.22 ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը կերկարաձգվի ևս մեկ տարով
Հայաստանում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով տրամադրվող պետական աջակցությունը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների համապատասխան նախագծերին։Կառավարությունից տեղեկացնում են, որ օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:Ըստ ... Մանրամասն
28.11.22 Հաքերները Twitter-ի 5,4 մլն օգտատիրոջ տվյալներ են հրապարակել. ինչպե՞ս են ձեռք բերել դրանք
Անհայտ չարագործները գողացել են Twitter-ի ավելի քան 5,4 մլն օգտահաշիվների տվյալներ և դրանք հրապարակել հաքերային բաց ֆորումներից մեկում։ Գողացված տվյալները պարունակում են տեղեկություններ, որոնք նախատեսված չեն հանրային հասանելիության համար, ներառյալ՝ անձնական հեռախոսահամարներ և էլփոստի հասցեներ:Ինչպես տեղեկացնում է Bleeping Computer-ը՝ տվյալները գողացվել են API-ում եղած խոցելիության շնորհիվ, որը բացահայտվել էր սխալներ և խոցելի կետեր հայտնաբերելու համար պարգևատրում նախատեսող ծրագրի շրջանակում (ծրագիրն անցկացրել է HackerOne-ը) և շտկվել էր այս տարվա հունվարին: Ինչպես պարզվել է, այդ խոցելիությունը թույլ էր տալիս API-ին ուղարկել հեռախոսահամարներ և էլփոստի հասցեներ՝ Twitter-ի հետ կապված ID-ներ ... Մանրամասն
26.11.22 Google-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել անարդյունավետ աշխատող 10,000 աշխատակցի
Google կորպորացիան նախատեսում է աշխատանքից հեռացնել 10,000 աշխատակցի, որոնք, ըստ ընկերության, բավարար արդյունավետությամբ չեն աշխատում։ Այսպիսով՝ Google-ը նույնպես կընդգրկվի ՏՏ հսկաների ցանկում, որոնք զանգվածային կրճատումներ են կատարում։Ինչպես տեղեկացնում է Economic Times-ը, ընկերությունների ղեկավարները պետք է գնահատեն աշխատակիցների աշխատանքի որակը, և ամենաանարդյունավետ աշխատողները կհեռանան ընկերությունից։ Կրճատումների տակ կարող է ընկնել ընկերության ընդհանուր անձնակազմի մոտ 6%-ը։Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պահանջարկի աճի պատճառով, Google-ը, ինչպես և շատ այլ ընկերություններ, զգալիորեն ավելացրել էր իր աշխատողների քանակը։ Սակայն դա հանգեցրեց նաև գործառնական ծախսերի։ Հիմա, ... Մանրամասն
21.11.22 Meta-ն աշխատանքից ազատել է 20-ից ավելի աշխատակցի, որոնք չարագործներին մուտք են տրամադրել այլոց օգտահաշիվներին
Անցած տարվա ընթացքում Meta Platforms կորպորացիան աշխատանքից ազատել կամ պատժել է ավելի քան երկու տասնյակ աշխատակիցների և կապալառուների, որոնք մեղադրվում են չարագործներին Facebook և Instagram սոցցանցերի օգտատերերի հաշիվներին չարտոնված մուտք տրամադրելու մեջ, որոշ դեպքերում՝ հազարավոր դոլարների կաշառքի դիմաց: Այս մասին The Wall Street Journal-ը տեղեկացել է իրավիճակին ծանոթ աղբյուրներից և իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից:Պարբերականի տվյալներով՝ աշխատանքից ազատված բոլոր աշխատակիցներն օգտագործել են «Facebook Online Operations» կոչվող ներքին գործիքը, որն իրենք իրար մեջ անվանում են «Oops»: Այս գործիքը հնարավորություն է տալիս վերականգնել մուտքը այն օգտահաշվիներին, ... Մանրամասն
18.11.22 Իտալիան արգելել է դեմքի ճանաչման տեխնոլոգիայի եւ «խելացի ակնոցների» օգտագործումը

Իտալիան արգելել է դեմքի ճանաչման տեխնոլոգիայի եւ «խելացի ակնոցների» օգտագործումը։ Կենսաչափական տվյալներ օգտագործող դեմքի ճանաչման համակարգերը չեն թույլատրվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունվել կոնկրետ օրենք կամ առնվազն մինչեւ հաջորդ տարվա վերջ, հաղորդում է Reuters-ը:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նման տեխնոլոգիաները դեր են խաղում դատական հետաքննություններում կամ հանցավորության դեմ պայքարում:
««Մորատորիումը» մտցվել է որակավորման պահանջները, դեմքի ճանաչման հետ կապված պայմաններն ու երաշխիքները համամասնության սկզբունքի համաձայն կարգավորելու անհրաժեշտության պատճառով»,-ասվում է տվյալների պաշտպանության գործակալության հայտարարության մեջ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք