Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.19 Ոչ մի երկիր կամ ընկերություն 5G-ի մենաշնորհ չի ունենա
Ոչ մի երկիր կամ ընկերություն չի ունենա մենաշնորհ բջջային ինտերնետի հաջորդ սերնդի հանդեպ։ Այս մասին ասել է Cisco գլոբալ ներդրումների փոխնախագահ եւ տնօրեն Գայ Դիդրիչը։«Ոչ մի երկիր, ոչ մի ընկերություն, ոչ մի մայրցամաք չի տնօրինի 5G-ն»,- ասել է նա։5G-ն բջջային ցանցերի հաջորդ սերնդի անվանումն է, որոնք պետք է ապահովեն տվյալների փոխանցման գերարագություն, թեեւ աշխարհի մեծ մասը դեռեւս աշխատում է 4G ցանցում։ 5G-ի վերաբերյալ բանավեճը կամ, ավելի կոնկրետ, բանավեճը 5G տեխնոլոգիաների մատակարարների մասին, դարձել է քաղաքականացված այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մտահոգություն հայտնեցին, թե այնպիսի ընկերություններ, ինչպիսին չինական Huawei-ն է, կարող են անվտանգության համար սպառնալիք ներկայացնել։Իր ... Մանրամասն
10.11.19 Այսօր Հայաստանում նշվում է Տեղական ինքնակառավարման օրը

1996թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը: Այսօր լրանում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 23-րդ տարին: «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակազմը օրվա առթիվ շնորհավորում է կազմակերպության անդամներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքային ծառայողներին, ոլորտի ձևավորման և զարգացման գործում մասնակցություն և աջակցություն ցուցաբերած բոլոր անձանց և  կազմակերպություններին:

07.11.19 Չինաստանում երեխաներն ու դեռահասները տեսախաղերով կզբաղվեն միայն որոշակի ժամերի

Չինաստանի իշխանություններն արգելել են երեխաներին և դեռահասներին առցանց խաղերով զբաղվել երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 8-ն ընկած ժամանակահատվածը: Իշխանությունները նաև սահմանել են՝ որքան ժամանակ կարող են երեխաները հատկացնել համակարգչային խաղերին: Աշխատանքային օրերին այն չպետք է գերազանցի 90 րոպեն, իսկ հանգստյան և տոնական օրերին թույլատրելի ժամանակը հասնում է 3 ժամի: Սահմանված ժամանակը վերահսկելու նպատակով խաղային բոլոր հարթակներում անցկացվելու է օգտատերերի ինդետիֆիկացիա: 

 Աղբյուրը՝ https://ittrend.am
06.11.19 Համացանցից օգտվողների թիվը հասել է 4,1 միլիարդի
Մոլորակի բնակչության 53 %-ը, կամ 4,1 միլիարդ մարդ հասանելիություն ունի համացանցին, եւ այդ թիվը շարունակում է աճել։ Այս մասին ասվում է Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) «Թվային զարգացման հարթություն․ փաստեր եւ թվեր 2019»  զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«ԷՄՄ տվյալները հավաստում են, որ համացանցն ամենուր շարունակում է աճել»,- նշվում է զեկույցում։ Ընդ որում, 2018-2019 թվականներին այդ աճը կազմել է 5,3 %։Դրա հետ մեկտեղ, մոլորակի 3,6 մլրդ բնակիչ չունի հասանելիություն համաշխարհային սարդոստայնին։ Նրանց մեծամասնությունը ամենացածր զարգացում ունեցող երկրների բնակիչներ են, որոնց 10-ից միայն երկուսն ունեն հասանելիություն համացանցին։ Եվրոպայում այդ ցուցանիշն ամենաբարձրն է (82,5 ... Մանրամասն
06.11.19 Հայաստանն առցանց ազատության առումով Եվրասիայի առաջատարն է. Freedom House
Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։ Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: ՀՀ-ը առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն բոլոր հարևաններից, այլև առցանց ոլորտի առաջատար համարվող Ճապոնիայից և Հարավային Կորեայից: Առցանց ազատության հիմնական չափանիշները երեքն են. առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և առցանց իրավունքների խախտում: 2019 թվականի զեկույցը վերնագրված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք