Այսօր: Շաբաթ, 28 Հունվարի 2023թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.01.23 Microsoft-ը փետրվարի 1-ից կդադարեցնի Windows 10-ի լիցենզիաների վաճառքը, իսկ Windows 11-ում թարմացումից հետո խնդիրներ են ծագել
Microsoft-ը նախատեսում է փետրվարի 1-ից դադարեցնել Windows 10 օպերացիոն համակարգի լիցենզիաների վաճառքը, սակայն համակարգի աջակցությունը կտևի մինչև 2025 թ. հոկտեմբերի 14-ը։ Միևնույն ժամանակ Windows 11-ում թարմացումից հետո ստանդարտ հավելվածների շահագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, չնայած ընկերությունն ընդունում է, որ նման խնդիր կա, սակայն դեռ չի շտապում լուծել դրանք: Windows 10. արդյո՞ք հնարավոր կլինի շարունակել այն օգտագործել փետրվարի 1-ից հետոMicrosoft-ի պաշտոնական կայքում, որտեղ Windows 10 Home-ի, Pro-ի և Workstation-ի նկարագրությունն է, հայտնվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ փետրվարի 1-ից կդադարեցվի Windows 10 օպերացիոն համակարգերի լիցենզիաների վաճառքը։ Microsoft-ն ... Մանրամասն
23.01.23 IndOS. Հնդկաստանը մշակում է օպերացիոն համակարգ, որը լրջորեն կմրցի Android-ի և iOS-ի հետ
Հնդկաստանը մշակում է սեփական բջջային օպերացիոն համակարգը, որը պետք է լրջորեն մրցակցի Android-ի և iOS-ի հետ։ Նախնական տվյալներով՝ այն կկոչվի IndOS։ Առայժմ չկան տվյալներ, թե ինչ փուլում է այս օպերացիոն համակարգի մշակումը, երբ այն կարող է մտնել շուկա և ինչ առանձնահատկություններ կունենա։Ինչպես նշում է Business Standard-ը, նոր օպերացիոն համակարգը երկրի կառավարության, ստարտափների և գիտնականների համատեղ նախաձեռնությունն է։Հնդիկ պաշտոնյան, ում անունը չի նշվում, ասել է, որ սեփական օպերացիոն համակարգի ստեղծման նպատակն է մրցակցել Google-ի Android-ի և Apple-ի iOS-ի հետ, որպեսզի հնդիկ օգտատերերն ավելի շատ ընտրություն ունենան: Այսօր երկրում բջջային սարքերից օգտվողների մոտ 97%-ն օգտվում ... Մանրամասն
20.01.23 ChatGPT-ն խաբել է HR մասնագետներին․ ԱԲ-ն գրել է մոտիվացիոն նամակ, իսկ թեստային առաջադրանքը գրել ավելի լավ, քան դիմորդների 80%-ը
OpenAI ընկերության ստեղծած ChatGPT-ը, որն արհեստական ​​բանականությամբ (ԱԲ) աշխատող չատ-բոտ է, կարողացել է խաբել հաղորդակցության և խորհրդատվական ծառայություններ մատուցող Schwa ընկերության HR մասնագետներին․ ծրագիրն աշխատանքի դիմում է ներկայացրել և թեստային առաջադրանքը գրել է ավելի լավ, քան աշխատանքի դիմողների 80%-ը։ Արդյունքում ընկերության HR մասնագեզտները ցանկացել են անձամբ հանդիպել նրա հետ և հրավիրել են հարցազրույցի։Իրականում Schwa-ի հիմնադիր Նիլ Թեյլորը ցանկացել է ChatGPT-ի միջոցով փորձել իր HR թիմին և ԱԲ-ով աշխատող աշխատանքի ընդունման ծրագրակազմը, որպեսզի համոզվի, թե արդյոք նրանք կհասկանան, որ հավելվածի հետևում ոչ թե իրական մարդ է, այլ ԱԲ-ն: Իսկ կարո՞ղ է արդյոք ... Մանրամասն
18.01.23 Microsoft-ը զանգվածային կրճատումներ է նախատեսում. հազարավոր աշխատողներ կհեռացվեն աշխատանքից
Microsoft-ը նախատեսում է զանգվածային կրճատումներ անել մի քանի ստորաբաժանումներում: Reuters-ի փոխանցմամբ՝ առաջիկայում մոտ 6000 աշխատակից կարող է կրճատվել, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում։ Իսկ Sky News-ի տվյալներով՝ Microsoft-ը կկրճատի իր աշխատուժի մոտ 5%-ը կամ մոտ 11,000 աշխատակից:Ամենից շատ կրճատումներ, ըստ ԶԼՄ-ների, նախատեսված են այն ստորաբաժանումներում, որոնք զբաղվում են հաճախորդների և գործընկերների համար լուծումների մշակմամբ և խորհրդատվությամբ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումներ են նախատեսվում նաև մի շարք ինժեներական բաժիններում, ընդորում՝ այս բաժիններում կրճատումներն ավելի շատ կլինեն, քան նախորդ տարի։Կրճատումները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ ընկերությունն ... Մանրամասն
18.01.23 Ավելի հզոր պրոցեսորներ և ավելի լավ գրաֆիկա․ Apple-ը ներկայացրել է արագագործ MacBook Pro-ն և Mac Mini-ն
Apple ընկերությունը ներկայացրել է այս տարվա իր առաջին նոր պրոդուկտները՝ բարձրակարգ MacBook Pro նոութբուքների և Mac mini սեղանադիր համակարգիչների ավելի արագագործ տարբերակները:Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, նոր 14-դյույմանոց և 16-դյույմանոց MacBook Pro-ներն արտաքինից չեն տարբերվում իրենց նախորդ մոդելներից, որոնք թողարկվել է 2021-ի վերջին, սակայն նորույթներն ունեն ավելի հզոր M2 Pro և M2 Max չիպեր, որոնք փոխարինել են M1 Pro և M1 Max պրոցեսորներին:Ապրանքների այս շարքը անցած տարի ընկերությանը բերել է 40,2 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը կազմում է տեխնոլոգիական հսկայի եկամտի ավելի քան 10%-ը: Ընկերությունը նաև նախատեսում է այս տարվա վերջին իր ... Մանրամասն
14.01.23 Intel-ը ներկայացրել է Core i9-13900KS ֆլագմանային պրոցեսորը, որը կարող է ինքնուրույն մինչև 6 ԳՀց հաճախականություն զարգացնել
Intel-ը ներկայացրել է PC համակարգիչների համար նախատեսված պրոցեսոր, որը մինչ օրս ընկերության արտադրածներից ամենաարագն է: Նոր 24-միջուկանի Core i9-13900KS-ը հիմնված է 13-րդ սերնդի Core i9-13900K-ի վրա և կարող է ավտոմատ կերպով զարգացնել մինչև 6 ԳՀց հաճախականություն:Ինչպես տեղեկացնում է Theverge.com-ը, Core i9-13900K-ը՝ նոր պրոցեսորի նախորդը տարբերակը, անցյալ տարի մոտեցել է 6 ԳՀց հաճախականության շեմին՝ 5,8 ԳՀց տուրբո հաճախականությամբ: Իսկ 13900KS-ն առաջին պրոցեսորն է, որը 6 ԳՀց հաճախականության հասնում է ստանդարտ արագություններով։Նոր պրոցեսորն օգտագործում է Intel Thermal Velocity Boost տեխնոլոգիան, որը կարող է անհրաժեշտ պահին ավտոմատ կերպով բարձրացնել մեկ կամ մի քանի միջուկների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք