Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՐՑՈՒՄ

ՏԻՄ-երին վերաբերող հրապարակումներ
 
30/06/2011ՄԱՐԶ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Հունիսի 28-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի բուժհաստատություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:Սկզբում նախարարը եղավ Գավառի բժշկական կենտրոնում, ծանոթացավ եվ անհրաժեշտ ցուցումներ տվեց Համաշխարհային բանկի «Առողջապահության համակարգի արդիականացում վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հարկ է նշել, որ Գավառի բժշկական կենտրոնը ստեղծվել է Գավառի հիվանդանոցի եվ ծննդատան միաձուլման արդյունքում: Այստեղ նախատեսված են բոլոր ծառայությունները (բացառությամբ ինֆեկցիոն-տուբերկուլոզային) տեղափոխել քաղաքի կենտրոնում` բնակչության համար առավել մատչելի վայրում գտնվող Գավառի ծննդատան մասնաշենք: Վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման շրջանակներում նախատեսվել են լրացուցիչ աշխատանքներ` շենքի երեսպատում ջերմամեկուսացման նպատակով, տարածքի բարեկարգում, արտաքին լուսավորություն, 5-մահճակալանոց ինֆեկցիոն բաժանմունքի տեղակայում տնտեսական մասնաշենքում, դիահերձարանի կառուցում: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո բժշկական կենտրոնը վարկային ծրագրի շրջանակներում կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եվ այլ պարագաներով: Բժշկական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 2011 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում:Այնուհետեվ Հարություն Քուշկյանը Սեվանի պոլիկլինիկայում ծանոթացավ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով նախարարը եղավ նաեվ Սեվանի հիվանդանոցում:
 
 

Գեղարքունիքի մարզպետարան
http://gegharkunik.region.am/egov/dispatcher

Տեղադրող՝ Շողիկ Քոչարյան  

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք