Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՐՑՈՒՄ

ՏԻՄ-երին վերաբերող հրապարակումներ
 
25/06/2011ՄԱՐԶ՝ ԼՈՌԻ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Հունիսի 25-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռու մարզում էր: Կառավարության ղեկավարն այցելեց Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: Վարչապետն անձամբ ավարտական գերազանցության դիպլոմներ հանձնեց բուհի 20 եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 5 շրջանավարտների:
    Ողջունելով շրջանավարտներինª վարչապետը հույս հայտնեց, որ շրջանավարտներն իրենց գիտելիքները ի սպաս կդնեն նոր սերնդի կրթության ու դաստիարակության առաքելության իրականացմանը. ,,Այդ տեսակետից մանկավարժական համալսարանի դերակատարությունն անգերագնահատելի է: Դա է պատճառը, որ ուսուցիչները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, եւ բյուջետային հատկացումների բավականին մեծ մասն ուղղվում է հենց այդ ոլորտին,,- նշել է գործադիրի ղեկավարըª հավելելով, որ ոլորտին ուղղված հատկացումները պայմանավորված են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման
անհրաժեշտությամբ:
    Վարչապետը նշել է.,,21-րդ դարը ինտելեկտուալ մրցակցության դար է, եւ այսօր գիտելիքն առաջնահերթություն է: Զարգացած են այն ազգերը, որոնք մեծ տեղ են հատկացնում գիտելիքին եւ կարողանում այն արտադրել: Ուսուցիչը պարտավոր է ոչ միայն գիտելիքներ տալ եւ դաստիարակել աշակերտներին, այլեւ տալ ինքնուրույն մտածելու, ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն,,:
Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին նվիրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն եւ հայտարարեց, որ բուհի գիտխորհրդի որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է ինստիտուտի բարեկամների ակումբի պատվավոր անդամի կոչում:
    Այնուհետեւ վարչապետն այցելեց Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն, որն այսօր անբարեկարգ վիճակում է: Տիգրան Սարգսյանը զրուցեց կենտրոնի աշխատակիցների հետ եւ խոստացավ օգնելª հաղթահարելու առկա խնդիրները:
Վարչապետի հաջորդ կանգառը Ալավերդիում էր, որտեղ մշակույթի կենտրոնում Տիգրան Սարգսյանը հանդիպեց ՀՀԿ տեղական ակտիվի հետ: Վարչապետը կուսակցության շարքերն անցնող 30 անձնաց հանձնեց անդամատոմսեր: Շնորհավորելով նորընծա հանրապետականներինª կառավարության ղեկավարը նշեց. «,Գաղտնիք չէ, որ մեր առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, եւ ձեզանից պահանջվում է պատասխանատվություն, քաջություն, ստանձնելու այդ բարձր ու պատասխանատու առաքելությունը, դառնալու ՀՀԿ անդամ եւ մեզ հետ միասին լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Համոզված եմ, որ այս օրը հիշարժան է լինելու ձեր կյանքում, քանի որ դառնալով կուսակցականª դուք ստանձնում եք նաեւ նոր քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունª ծառայել այն գաղափարներին, որոնք ամրագրված են կուսակցության ծրագրերում,,:
Այնուհետեւ վարչապետը պատասխանեց նաեւ կուսակցականների հարցերին:
    Այցի շրջանակներում վարչապետը ծանոթացավ դեպի Մոտկոր տանող ճանապարհների վերականգնման աշխատանքներին:

Լոռու մարզպետարան
http://lori.region.am/egov/dispatcher

Տեղադրող՝ Շողիկ Քոչարյան  

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք