ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶՎԿ) հիմնադրվել է 2000թ-ին: Դեռևս 1993թ-ից կազմակերպությունը գործել է որպես տեղեկատվական վերլուծական կենտրոն, իսկ 2001թ-ի փետրվարին գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
ՀԿ-ի անդամները ՀՀ համայնքների ներկայացուցիչներ են, ովքեր ունեն տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու հարուստ փորձ և մասնակցել են համայնքների զարգացման բազմաթիվ ծրագրերի իրականացմանը:
Կազմակերպության շահառուներն են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային ծառայողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլն:
ՏՀԶՎԿ կողմից ստեղծված «Բնակչության ռեգիստր», «Գործավարություն», «Համայնքային գույքի կառավարման համակարգ», «Ավագանի», «Բյուջետավարման համակարգ», «Համայնքի էլ-կառավարման համակարգ» ծրագրային միջոցները ներդրվել են բազմաթիվ համայնքներում և հաջողությամբ կիրառվում են:
Վերջին տարիների ընթացքում կազմակերպությունը ՀՀ համայնքներում իրականացրել է կառավարման տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծմանը նպաստող աշխատանքներ: Ստեղծված համակարգերը շահագործելու նպատակով կազմակերպությունն ուսուցանել է մոտ 5400 մասնագետների:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«ՏՀԶՎԿ» ՀԿ-ն նպաստում է ՀՀ-ում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
ԶԱՐԳԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ[1], ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ[2] ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՆ ԵՆ
[1] Տեղեկատվական հասարակություն - Հետարդյունաբերական հասարակության հայեցակարգ է, որտեղ արտադրության հիմնական արդյունքը գիտելիքն ու տեղեկատվությունն է: Տեղեկատվական հասարակությունում մարդիկ հնարավորություն ունեն բավարարելու իրենց տեղեկատվական ծառայություններ ստանալու պահանջմունքը:
[2] Էլեկտրոնային կառավարություն – կառավարման համակարգ, որը հիմնված է տեղեկատվության էլեկտրոնային մշակման, փոխանցման և տարածման վրա:
Last upd. 01.08.2022