Այսօր: Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 388
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ինչպես դառնալ ՏՀԶՎԿ անդամ

Կազմակերպության անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների տեղեկատվական համակարգեր սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև տվյալ համայնքապետարանների այն պաշտոնյաներն ու մասնագետները, ովքեր ընդունում են Կազմակերպության կանոնադրությունը և ցանկանում են մասնակցել նրա աշխատանքներին:

Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող համայնքի ներկայացուցիչ անձը պետք է գրավոր դիմում ներկայացի Կազմակերպության խորհրդին` կազմակերպության նախագահի անունով:

Կազմակերպությանն անդամակցելու հարցը լուծում է կազմակերպության խորհուրդը:

Կազմակերպությանն անդամության մասին դիմումը պետք է հաստատվի ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում: Անդամ դառնալու վերաբերյալ դիմումը մերժելու որոշումը պետք է պարունակի մերժման պատճառները:

Կազմակերպության անդամը մուծում է անդամավճար: Անդամավճարի չափը և վճարման կարգը սահմանում է կազմակերպության  Ընդհանուր ժողովը:

Կազմակերպության անդամը կարող է դուրս գալ անդամակցությունից, գրավոր դիմում ներկայացնելով կազմակերպության  խորհրդին:

Կազմակերպության կանոնադրությունը խախտելու կամ կազմակերպության  խնդիրներին և նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու դեպքում, ինչպես նաև, եթե անդամը դադարել է բավարարել կանոնադրությամբ սահմանված  համապատասխան պահանջներին, անդամությունը կարող է դադարեցվել կազմակերպության  խորհրդի որոշմամբ` գրավոր արձանագրությունը համայնքի ղեկավարին ներկայացնելուց հետո: Այդ որոշումը կարող է բողոքարկվել Ընդհանուր ժողովին:

Անձի անդամակցությունը կազմակերպությանը նրա իրավունքների եւ ազատությունների uահմանափակման հիմք չէ:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Պատասխանատու անձ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՐԻՇԱ (ՏՀԶՎԿ ՆԱԽԱԳԱՀ)
Ստեղծման ամսաթիվ 12/10/2009
Վերջին խմբագրման ամսաթիվ 11/09/2017
Թեմա ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաթղթերի նմուշներ

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ