|
17.05.12
Տարածքային կառավարման նախարարության կայքն ամենաթափանցիկն է. փորձագետ
|
|
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կայքն ամենաթափանցիկն է պետական մարմինների կայքերի շարքում: Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած զեկույցում, որն այսօր` մայիսի 17-ին, լրագրողներին ներկայացրեց Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Դիտարկումն անցկացվել է 52 կայքերի շրջանում` Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի (ԱՄՆ) աջակցությամբ: Առաջին հնգյակում են նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարարության, ՏՄՊՊՀ-ի, Կրթության եւ գիտության նախարարության եւ Կենտրոնական բանկի կայքերը: Կայքերի հիմնական թերությունը թափուր պաշտոնների եւ դրանք լրացնելու, բյուջետային միջոցների ծախսման, ներքին եւ արտաքին ստուգումների վերաբերյալ տեղեկատվության պակասն է: Բավարար չէ նաեւ բյուջետային ...
Մանրամասն |
|
|
16.05.12
AMD-ն կրկնապատկել է իր պրոցեսորների հզորությունը
|
|
Ամերիկյան Advanced Micro Devices (AMD) ընկերությունը մայիսի 15 –ին ներկայացրել է երկրորդ սերնդի հիբրիդային Trinity պրոցեսորները, որոնք նախատեսված են ավանդական նոութբուքերում, ուլտրաբուքերում, դեսկթոփերում եւ մոնոբլոկներում օգտագործման համար: Ինչպես հաղորդում է Digit.ru-ն, պրոցեսորները` կախված մոդելից, ունեն երկու կամ չորս Piledriver միջուկ, DDR3 հիշողության եւ Radeon HD 7000 գրաֆիկական վերահսկման համակարգեր: Trinity նոր չիպերը կրկնակի ավելի արտադրողականություն ունեն, քան իրենց նախորդը` Llano-ն, սակայն օգտագործում են գրեթե նույն քանակությամբ էներգիա:
|
|
|
16.05.12
Ի՞նչ կլինի, եթե ինտերնետը վերանա. հետազոտություն
|
|
Ամերիկացի սոցիոլոգները որոշել են պարզել, թե ինչպես մարդիկ կվերաբերվեն այն հանգամանքին, եթե մի օր երկրում արգելվի ինտերնետին հասանելիությունը, հայտնում է newsru.com-ը: Հարցումներին մասնակցել է ամեն օր ինտերնետից օգտվող 4.000 մարդ` 2-հազարական տղամարդ ու կին: Հարցվածների 67%-ը նշել է, որ կփոխեր բնակության վայրը, և կապրեր մի երկրում, որտեղ ինտերնետի հետ կապված խնդիրներ չկան: Նրանց համար ավելի կարևոր է մշտապես գտնվել Facebook, Twitter և այլ սոցցանցերում, քան հայրենասիրությունն ու կապվածությունը հայրենիքին: 14%-ը վստահ է, որ կընկներ ընկճախտի մեջ, քանի որ չէր գտնի դրան փոխարինող: 11%-ն էլ նշել է, որ շատ ուրախ կլիներ իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ գիտակցում է ինտերնետից կախվածությունը: ...
Մանրամասն |
|
|
15.05.12
Որտե՞ղ է ավելի տարածված Facebook-ը եւ ինչպիսի՞ն է պատկերը հայկական Facebook-ում
|
|
Հայաստանում ֆեսբուքից օգտվողների թիվը վերջին 6 ամսում աճել է ավելի քան 60 680-ով` հասնելով 280.340-ի: Այս մասին NEWS.am -ը տեղեկանում է socialbakers.com կայքից: Ըստ այդ կայքի ներկայացրած վիճակագրության` Հայաստանում սոցցանցից օգտվողների 47 տոկոսը տղամարդիկ են, 53 տոկոսը` կանայք, իսկ օրինակ` Աֆղանստանում սեռերի միջեւ հարաբերակցությունը այս հարցում 84 եւ 16 տոկոս է, Մոլդովայում` 44 եւ 56 տոկոս: Հայկական ֆեյսբուքի ժողովրդագրական պատկերը ցույց է տալիս, որ սոցցանցից օգտվողների ամենամեծ տարիքային խումբը կազմում են 18-24 տարեկան անձինք` 100 922 մարդ (37 տոկոս), դրան հաջորդում են 25-34 տարիքային խմբի մարդիկ (29 տոկոս), իսկ 34-44 տարեկան օգտատերերը կազմում են ընդամենը 10 տոկոս, ...
Մանրամասն |
|
|
14.05.12
Այս տարի 8-րդ անգամ կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխությունը
|
|
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, այսօր` մայիսի 14-ին տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Այս տարի ՀՊՃՀ-ում կազմակերպված հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաեւ ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ...
Մանրամասն |
|
|
13.05.12
Հեռահաղորդակցության օպերատորը ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակին անցման փուլում է
|
|
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է հունիսի 6-ին նախատեսված` «IPv6 արձանագրության միջազգային օր» նախաձեռնությանը միանալու մասին: Ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարները, ցանցային սարքավորումներ արտադրողները և ցանցային ընկերությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, համաձայն որի մինչև 2012 թ. հունիսի 6-ն իրենց արտադրանքի և ծառայությունների համար պետք է սկսեն օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ևս որոշում է կայացրել մասնակցելու IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությանը, որը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունը կդառնա: Ինտերնետային հանրության կողմից կազմակերպված ...
Մանրամասն |
|
| 1 2 |