Այսօր: Ուրբաթ, 23 Փետրվարի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 544
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
ԵՐԲ
Ապրիլ 24
ՎԱՅՐ

ՀՀ, սփյուռք

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր:

Նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ․Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի)։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։ Ցույցն ավարտվել է Կոմիտասի գերեզմանի մոտ հանրահավաքով։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցել են հասարակայնության, պետական մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ։ Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի համալիր։

1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր:

 



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ