Այսօր: Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 316
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.07.18 ՀՀ կառավարությունը Apple–ից անցել է հայրենական արտադրության համակարգիչների

ՀՀ կառավարությունն այսուհետ որպես աշխատանքային գործիք կսկսի օգտագործել հայկական արտադրության Արմթաբ նոութբուքերն ու պլանշետները։ Այս մասին գրված է ՀՀ կառավարության պաշտոնական էջում։ Հայկական արտադրանքին նախապատվության տալու մասին գրառումներ են արել նաև նախարարներն ու նախարարների տեղակալները։

Հայկական արտադրության առաջին պլանշետը՝ «ԱրմԹաբ»-ը Երևանում պաշտոնապես ներկայացվել է 2014-ի փետրվարին: Նշենք, որ «ԱրմԹաբ»-ի արտադրությունն իրականացնում է հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: Այն համարվում է Հայաստանում Ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ընկերությունը:

04.07.18 Համայնքապետարանների պաշտոնական կայքերի զարգացումը և դրանց բովանդակային մշտադիտարկման խնդիրները
“Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը” ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին տեղի ունեցավ “Համայնքապետարանների պաշտոնական կայքերի զարգացումը և դրանց բովանդակային մշտադիտարկման խնդիրները” թեմայով շնորհանդես- քննարկում: Միջոցառման սկզբում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհննիսյանը մասնակիցներին, ներկայացրեց սեմինար քննարկման նպատակներն ու օրակարգը: ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքային կայքերի դերը, որպես համայնքապետարանի գործունեության մասին տեղեկատվության կարևորագույն աղբյուր: Կայքերի շարունակական մշտադիտարկման անցկացումը, ըստ բանախոսի, կարող է ՏԻՄ-երին ստիպել ավելի բաց և թափանցիկ աշխատել: ... Մանրամասն
30.06.18 «Երեւան՝ խելացի քաղաք» նախագծի շրջանակում մինչեւ 2025 թվականը կստեղծվեն ոլորտային տեխնոլոգիակական հարթակներ. Synopsys
«Երեւան՝ խելացի քաղաք» նախագծի ռազմավարությունը կկատարելագործվի։ Մոտ ապագայում, մասնավորապես՝ մինչեւ 2025 թվականը նախատեսվում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացման տեխնոլոգիակական հարթակների ստեղծում։ Այս մասին հունիսի 29–ին Երեւանում կայացած Հայ–ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումում հայտարարել է Synopsys–ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Նրա խոսքով, հարթակները կստեղծվեն տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող քաղաքացիներին իրենց առաջարկներով հանդես գալու հնարավորություն տալու նպատակով։ «Մենք մտադիր ենք Երեւանը դարձնել աշխարհի առաջադեմ քաղաքներից մեկը»,–նշել է Հովիկ Մուսայելյանը։ Նա հավելել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում ... Մանրամասն
28.06.18 UITE. Հայաստանում բարձր տեխնոլոգիաների խթանման համար հասարակական կոնսենսուս չկա
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների խթանման համար հասարակական կոնսենսուս չկա: Այս մասին «Նոյան Տապան» տեղեկատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդման եթերում ասել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, այդ պատճառով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների երբեմնի շատ զարգացած ոլորտները, ինչպիսիք են կենսատեխնոլոգիաները, կենսաինֆորմատիկան, լազերային տեխնիկան, արդյունաբերական չափումները, արդյունաբերական ավտոմատիկան, շատ դանդաղ են զարգանում:  «UITE-ի նպատակը Հայաստանը վերակագնելն է, որպես բարձր տեխնոլոգիական երկրի, բարձր տեխնոլոգիական ընկերությունների համախմբումն է, բիզնեսի շահերի պաշտպանությունը ... Մանրամասն
25.06.18 Կողբի բնակիչներն այսուհետ կունենան քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Տավուշի մարզի Կողբ համայնքում այսօր տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ