Այսօր: Կիրակի, 18 Նոյեմբերի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.11.18 Երեւանում կքննարկեն ընտրական գործընթացում բլոկչեյնի կիրառմանը հնարավորությունը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հոդված 3» ակումբը եւ «Տեխնոլոգիաներ հանուն հասարակության» ՀԿ-ն  կկազմակերպեն  հանդիպում՝ նվիրված ընտրական գործընթացում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմանը: «Հոդված 3» ակումբում կայանալիք քննարկման բանախոսներն են Blockchain R&D Hub համահիմնադիր Արման Ալեքսանյանը, Skycryptor ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Ջիվանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Բարձրացվելու են հետեւյալ հարցերը՝ - Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում ՀՀ-ում անցկացվող ընտրական գործընթացներում։ Որքանո՞վ են դրանք օգնում բարձրացնել գործընթացի արդյունավետությունը, եւ որո՞նք են դրանց ... Մանրամասն
15.11.18 Կին խոսնակները՝ ՏՏ ոլորտում երազանքի աշխատանք գտնելու մասին
Նոյեմբերի 14-ին Երեւանում՝ Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի եւ IE միջազգային բիզնես դպրոցի նախաձեռնությամբ, կայացել է Tech&Bsuiness Talks միջոցառումը, որի թեման էր՝ «Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում»: Միջոցառմանը մասնակցել են բացառապես կին խոսնակներ, մասնավորապես՝ SoloLearn հայկական ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Եվա Հյուսյանը, Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավար Ասյա Դալլաքյանը, Dell ընկերության տարածաշրջանային ղեկավար Իրինա Վոլկը եւ IE բիզնես դպրոցի պրոֆեսոր Քրիստինա Ստատոպուլոսը: Քրիստինա Ստատոպուլոսը, ով նաեւ Google ընկերության Մադրիդի գրասենյակի աշխատակից է, ներկայացրել է տեխնոլոգիաների ոլորտում կանանց տեղի եւ դերի հետ կապված ... Մանրամասն
14.11.18 Բրիտանացիների հեղինակած համակարգիչը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը

Մանչեսթերի համալսարանի գիտնականները գերհամակարգիչ են ստեղծել , որն ունի  մարդու ուղեղի աշխատանքի սկզբունքը:  Այստեղ  պրոցեսորն ունի  մոտ 1 միլիոն միջուկ և կարող է մեկ վայրկյանում 200 միլիոնից ավելի գործողություն կատարել:
Ըստ համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ համակարգիչը մշակել են 20 տարի, իսկ այն հավաքելու ու ամբողջական տեսքի բերելու համար պահանջվել է մոտ 10 տարի։
Ի դեպ՝ գերհզոր համակարգիչն ունի մեծ թերություն, այն չի կարող մեծ ծավալի տեղեկատվություն մի կետից մյուսը փոխանցել, փոխարենը կարող է բազում փոքր տեղեկատվություններ ուղարկել տարբեր ուղղություններով։

08.11.18 Օձունում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա է գտնվել Օձուն համայնքում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերու թյան (ԳՄՀԸ/GIZ) Հարավարևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Սանդրա Շենկեն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, ... Մանրամասն
07.11.18 Մեկնարկել է մենթորական ծրագիր՝ ՏՏ ընկերությունների համար
իջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը, Եվրամիության կողմից նախաձեռնած Ձեռնարկությունների Եվրոպական ցանց Հայաստան ծրագրի շրջանակներում, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող  12 ընկերությունների համար կազմակերպում է մենթորական ծրագիր՝ «Նորարարության կառավարում» թեմայով։ Ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 5-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 8-ը։ Մենթորական ծրագիրը նպատակ ունի աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին՝ ձեռք բերել նոր հաճախորդներ եւ ուժեղացնել գոյություն ունեցողների վստահությունը, նրանց հաղորդել համաշխարհային միտումներին համընթաց քայլելու, նորարար ու մրցունակ լուծումներ մշակելու, դրանք միջազգային շուկայում ներկայացնելու եւ նոր գործընկերներ գտնելու, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ