Այսօր: Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.18 Եվրամիությունն ուզում է բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը
Եվրամիության առաջիկա բրյուսելյան գագաթաժողովի օրակարգում ներառված է ԵՄ երկրներում կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման հարցը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է դաշնային կանցլերի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ տեղեկացնում է  DW -ն։ «Մի կողմից՝ խոսքը այն միջոցառումների մասին է, որոնք պետք է ընդունվեն, որպեսզի կանխվի հաջորդ տարվա մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններին միջամտությունը, իսկ մյուս կողմից՝ խնդիրն այն է, թե ինչպես մենք համաձայնեցված գործողություններ ծավալենք այն պետությունների հանդեպ, որոնք կիբեռհարձակումներն օգտագործում են այլ երկրների, մասնավորապես՝ ԵՄ անդամների վրա ազդելու համար»,- ասել է պաշտոնյան։ Նա ընդգծել է, որ նման մեթոդներ ... Մանրամասն
16.10.18 Հայտնաբերվել է գաղտնաբառերը գողացող նոր բանկային վիրուս
ESET-ի մասնագետները նախազգուշացրել են բանկային վտանգավոր վիրուս DanaBot-ի մասին, որը հարձակում է գործում Եվրոպայի օգտատերերի վրա, փոխանցում է  Lenta -ն:  DanaBot-ն առաջին անգամ հայտնաբերել են 2018 թվականի սկզբին: Հետազոտողների խոսքով՝ Delphi լեզվով գրած վիրուսը սկզբում հարձակումների համար օգտագործում էր ավստրալացի օգտատերերին, սակայն մի քանի շաբաթ անց նրա ակտիվությունը գրանցել են Լեհաստանում: Ավելի ուշ DanaBot-ի հետքեր են հայտնաբերվել Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ Ուկրաինայում: Վնասաբեր ծածկագիրը տարածվում է էլեկտրոնային փոստով սփամ ուղարկելով. հաքերները նամակներ են նմանակում տարբեր բանկային ընկերություններից եւ ծառայություններից: Ուղերձի մեջ վարակված փաստաթղթեր են: ... Մանրամասն
14.10.18 Հայաստանը կլինի Ինտերնետի ապագայի մասին գիտելիքի կենտրոնը
Ինտերնետի հիմնադիր հայր Լուի Պուզենը, Start Doon ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը «Թումո» կենտրոնում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի փակման արարողության ժամանակ հայտարարեցին RINArmenia ծրագրի մեկնարկի մասին, որն ապագայում կփոխարինի Ինտերնետին։ Այն նախաձեռնել է ֆրանս-հայկական Start Doon ընկերությունը Հայաստանի կառավարության աջակցությամբ: RINA-ն Recursive Inter Network Architecture-ի հապավումն է, որն ապագան է այն ամենի, ինչ առհասարակ կոչում ենք Ինտերնետ: RINA-ի նպատակը բոլոր միացված (connected) սարքերի ավելի հեշտ և ավելի անվտանգ հաղորդակցության ապահովումն է: Մերօրյա ինտերնետը հիմված է TCP/IP պրոտոկոլի ... Մանրամասն
10.10.18 Ռոբոտ Սոֆյան Երեւանում բիզնես ֆորումի կմասնակցի
Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆյան այս ամիս կժամանի Հայաստան, այսօր հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը: Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում, հոկտեմբերի 9-10-ը կազմակերպվելիք բիզնես ֆորումին: Նա առաջին ռոբոտն է, որ ստացել է քաղաքացիություն. 2017թ. հոկտեմբերին Սոֆյային շնորհվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն:  Երեւանյան բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում է հիմնել Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ՏՏ նախարարների ցանց:  Երեւան կժամանեն մի շարք խոշոր գործարարներ, ինչպես նաեւ ինտերնետի հիմնադիրներից Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը, որը 2016թ. արժանացել ... Մանրամասն
10.10.18 ԱՄՆ-ում ներկայացրել են իններորդ սերնդի Intel Core պրոցեսորներ
Intel ընկերությունը ներկայացրել է անհատական համակարգիչների համար նախատեսված իններորդ սերնդի Core պրոցեսորներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով The Verge ինտերնետ պորտալին: Վերջինիս տվյալներով, նոր շարքի առաջատարը Core i9-9900K ութ միջուկանի 3.6 ԳՀց հաճախականությամբ եւ մինչեւ 5 ԳՀց ավելացնելու հնարավորությամբ պրոցեսորն է: Ինչպես նշում է պորտալը, արտադրողը նորույթն անվանել է աշխարհի լավագույն խաղային պրոցեսոր: Բացի այդ ցուցադրվել են իններորդ սերնդի Core i7-9700K (ութ միջուկանի, հաճախականությունը` 3.6 ԳՀց) եւ Core i5-9600K (վեց միջուկանի, հաճախականությունը` 3.7 ԳՀց) պրոցեսորները: Core i5-9600K պրոցեսորի արժեքը կկազմի 262 դոլար, Core i7-9700K-ը կարժենա 374 դոլար, իսկ Core i9-9900K-ի գինը կլինի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ