Այսօր: Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 608
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.08.18 «Գիտելիքի կառավարում» միջոցառումը
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից կազմակերպվել է «Գիտելիքի կառավարում» միջոցառումը: Միջոցառումն անցկացվել է ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի ամրապնդել Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի խոշորացված համայնքների աշխատակիցների գիտելիքները Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառման ոլորտում, ինչպես նաև լավագույն փորձի ներկայացման և փոխանակման հնարավորություն ստեղծել: Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա. Գիլոյանը նշել է, որ ներկայումս մարզերում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակներում աշխատանքներն իրականացվում են տեղեկատվական հոսքերի ավտոմատացված ... Մանրամասն
09.08.18 Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով
Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։  2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։ 2018թ. 2-րդ եռամսյակում աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների միջին հաշվով 19,59%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware կարգի վեբ-գրոհի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,26%։ ... Մանրամասն
08.08.18 Բիթքոինը էժանանում է

Բիթքոինի արժեքը նվազում է։ Այն հասել է մոտ 6,5 հազար դոլար։

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 6,89 %-ով՝ դառնալով 6,49 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինն էժանացել է 5,27 %-ով՝ հասնելով 6,54 հազար դոլար:

Շուկայում էժանանում են նաև մյուս կրիպտոարժույթները` Ethereum-ն էժանացել է 371,85 դոլար, Ripple-ն՝ 0,3473 դոլար, Bitcoin Cash-ը`  621,31 դոլար:

07.08.18 Բլոկչեյնը, դրա կիրառությունն ու ազդեցությունը
Բլոկչեյն եզրույթը կիրառվել և նկարագրվել է մի խումբ հետազոտողների կողմից դեռ 1991 թվականին։ Մեծ հաշվով՝ ցանկացած տեղեկություն ապահով պահելու համար նախատեսված այս մեխանիզմը՝ բլոկերի շղթան, ավելի հայտնի և կիրառելի դարձավ, երբ Սատոշի Նակամոտոն ներմուծեց բիթքոին թվային արժույթը։ Այդ պատճառով էլ առհասարակ բլոկչեյն տեխնոլոգիան ասոցացվում է կրիպտոարժույթի կամ ֆինտեխի հետ։ Այնուամենայնիվ, բլոկչեյնն ավելին է, քան կրիպտոարժույթները պահպանելու «տարածք»։ Ժամանակի ընթացքում այն գրավեց մարդկանց ուշադրությունը և սկսեց օգտագործվել բժշկական գրառումների, էլեկտրոնային նոտարային համակարգերի, հարկեր հավաքելու և այլ գործընթացների համար։ Բլոկչեյնի կառուցվածքի հնարավոր գործընթացների, կիրառելիության և ունեցած ... Մանրամասն
06.08.18 Արայիկ Հարությունյանին ներկայացվել է «Արմաթ» լաբորատորիաների կրթական ծրագրի զարգացման նոր առաջարկություն
«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները կարող են դառնալ Հայաստանի կրթական համակարգի նոր բրենդը: Ներկայումս «Արմաթ» լաբորատորիաների խմբակներ են ներդրված Հայաստանի շուրջ 225 դպրոցում, որտեղ ինժեներական կրթություն են ստանում ավելի քան 5000 աշակերտ: Ծրագիրն ունի ընդլայնման հեռանկար և պահանջ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրել է «Արմաթ» լաբորատորիաների կրթական ծրագրի զարգացման նոր առաջարկություն, ինչպես նաև հակիրճ տվյալներ ծրագրի արդյունավետության և ձեռքբերումների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել ավանդաբար կազմակերպվող ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ