Այսօր: Շաբաթ, 16 Փետրվարի 2019թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.02.19 Microsoft-ի նախագահն ու Հռոմի պապը քննարկել են արհեստական ինտելեկտի օգտագործման էթիկական կողմը

Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննարկել են արհեստական ինտելեկտի օգտագործման էթիկական կողմը եւ հարուստ ու աղքատ երկրների միջեւ թվայնացման տարբերությունը հաղթահարելու ուղիները։

Reuters-ը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են «համընդհանուր շահին ծառայող արհեստական ինտելեկտի եւ թվայնացման ճեղքվածքի հաղթահարման ուղղությամբ գործողությունները»։ 

Սմիթը L'Osservatore Romano թերթին տված հարցազրույցում ասել է, թե անհրաժեշտ են նաեւ նոր ուժեղ էթիկական օրենքներ, որպեսզի տեխնիկական ձեռքբերումները, այնպիսին, ինչպիսին արհեստական ինտելեկտն է, չհայտնվեն օտար ձեռքերում։

14.02.19 Խելացի քաղաքի գաղափարը կարելի է իրականացնել հենց Երևանում․ Անդրեյ Պյատախինը՝ ՏՏ ոլորտի մասին
2018 թվականին Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը։ Ինկուբատորի հիմնական նպատակը հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում աջակցելն է։ Մասնավորապես, նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։ «Starthub»-ի հետ զրույցում «ՎԵՈՆ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշի ներքո – խմբ․) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պատմել է ինկուբատորի գործունեության մասին և իր կարծիքն է հայտնել երկրում ՏՏ և ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ։ - Դուք մոտ վեց տարի աշխատում եք Հայաստանում։ Հավանաբար, արդեն հասցրել եք ... Մանրամասն
14.02.19 Մարտի 25-ին Apple-ը նոր ծառայություններ կներկայացնի
Մարտի 25-ին Apple-ը իր կենտրոնակայանի նոր շենքում շնորհանդես կանցկացնի, որի ժամանակ նոր ծառայություններ կներկայացնի: Դրանք հասանելի կլինեն վճարովի բաժանորդագրություն ձեւակերպած  օգտատերերին: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին տեղյակ աղբյուրներին: Խոսքն, ավելի շուտ, առաջատար համաշխարհային պարբերականների նորությունների բաժանորդագրության ծառայության մասին է՝ ամսական 10 դոլար արժողությամբ: Բացառված չէ, որ կներկայացնեն նաեւ տեսածառայություն՝ Netflix-ի նմանությամբ. դրա համար Apple-ի պատվերով արդեն վաղուց սերիալներ ու հեռուստաշոուներ են նկարահանվում:  Apple-ը հաճախ է շնորհանդեսներ անցկացնում մարտի վերջին, ընդ որում՝ որպես կանոն, դրանք նվիրված էին նոր սարքերին: ... Մանրամասն
14.02.19 Պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգրումներն այսուհետ հնարավոր է իրականացնել էլեկտրոնային եղանակով
Էլեկտրոնային առողջապահության  Արմեդ համակարգում նոր  գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում  պացիենտների  ուղեգումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Առաջնային օղակի բուժհաստատությունները կամ ամբուլատորիաներն այսուհետ պետպատվերով սպասարկվող պացիենտների ուղեգրումը կարող են իրականացնել՝ պարզապես համապատասխան փաստաթուղթը լրացնելով  էլեկտրոնային համակարգում։ Իսկ այն բուժհաստատությունները, որոնք ուղեգրին համապատասխան ծառայություններ են մատուցում, պացիենտի կողմից իրենց դիմելու դեպքում  համակարգի միջոցով հնարավորություն կունենան տեսնել ուղեգիրը,  գրանցել պացիենտի  այցը հենց տվյալ պահին (ոչ թե ավելի ուշ), ընդունել կամ մերժել ... Մանրամասն
13.02.19 HTML-ի Հայերեն վիդեոդասեր սկսնակների համար

HTML-ը նշագրման լեզու է, որը օգտագործվում է վեբ-էջեր պատրաստելու համար: Այն վերամշակվում է դիտարկչի կողմից և ցուցադրվում, մարդուն հեշտ ընթեռնելի փաստաթղթի տեսքով:

Ինչ է անհրաժեշտ սովորելու համար՝
Տեքստային խմբագրիչ (հարմար է օգտագործման համար՝ Notepad++), բրաուզեր, կարելի է օգտվել w3schools.com կայքից.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղբյուրը՝ http://hay-soft.blogspot.com

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
.
Կայքի այցելուների քանակը 26.05.2018-ից