Այսօր: Շաբաթ, 20 Հունվարի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 806
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.01.18 Հայաստանում ստեղծվելու է տեխնոլոգիական կլաստեր՝ հայկական «Սիլիկոնյան հովիտ»-ը
«Հայկական բլոկչեյն համաժողով» (Armenian Blockchain Forum, ABF) ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել տեխնոլոգիական կլաստեր, որը կդառնա հայկական «Սիլիկոնյան հովիտ»-ը: Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ABF ներկայացուցիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ կառավարության աշխատանքային խմբի անդամներին են ներկայացրել նախաձեռնության ծրագիրը: ՀՀ կառավարության եւ ABF-ի միջեւ կայացած հանդիպման արդյունքում հաստատվել է Հայաստանում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գաղափարը: Նոր կլաստերի հիմնական խնդիրն է լինելու աշխարհի տարբեր երկրներից բարձր տեխնոլոգիական նախագծերի զարգացման համար Հայաստանում յուրահատուկ ենթակառուցվածքի կազմակերպումն ... Մանրամասն
15.01.18 ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Facebook-ի բաժնետոմսերը նվազել են $3,9 միլիարդով այն բանից հետո, երբ սոցկայքի հիմնադիրը հայտարարել է նորությունների արտացոլման ալգորիթմում փոփոխություններ մտցնելու մասին։  Վերլուծաբանների հաշվարկներով՝ ակցիաների գների նվազումը ծրագրավորող–ձեռնարկատիրոջ վրա $2,9 միլիարդ դոլար է նստել։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է $74,4 միլիարդ, իսկ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ նրա զբաղեցրած չորորդ տեղում այժմ հայտնվել է Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգեն։ Հունվարի 12-ին Ցուկերբերգը գրել էր, որ ծրագրի մշակողները պատրաստվում են սոցցանցի ժապավենում փոփոխել նորությունների արտացոլման մեխանիզմը։ Այսպիսով օգտատերերը ավելի հաճախ կտեսնեն իրենց ընկերների գրառումները, իսկ կազմակերպությունների ... Մանրամասն
15.01.18 Ինչպես պաշտպանել համակարգչի ֆայլերը կորստից
Նախ տեսնենք, թե որոնք են հիմնական խնդիրները, որոնք պատճառ են դառնում տարատեսակ կրիչներից ֆայլերի ջնջվելուն։ Ա․ Կոշտ սկավառակի կամ կրիչի աշխատանքի խափանում․ Այս տարբերակը բավական տարածված է։ Պատճառներից մեկն այն է, որ երբեմն չեն ստուգում և չենգնահատում կոշտ սկավառակի կարգավիճակը։ Շատ կարևոր է, որ երբեմն հատուկ ծրագրերով ստուգվեն համակարգչի բաղադրիչ մասերը, գնահատվեն ընդհանուր աշխատունակությունն ու մաշվածությունը։ Բ․ Ֆայլերի պատահական ջնջում․ Երբեմն համակարգչից կարևոր ֆայլեր են ջնջվում կամ տեղափոխվում։ Այս դեպքում կամհարկավոր է վերականգնել դրանք աղբամանից, կամ հատուկ ծրագրերի օգնությամբ վերականգնել արդեն աղբամանից ջնջված ֆայլերը։ Գ․ Համակարգչային կամ այլ սարքերի վիրուսներ․ Հաճախ համակարգչի ... Մանրամասն
12.01.18 Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խոսել է բիթքոինի և թվային արժույթների ապագայի մասին

Միլիարդատեր, խոշոր ներդրող Ուորեն Բաֆեթը «վատ ավարտ» է կանխատեսել բիթքոինի և այլ կրիպտոարժույթների համար։ Աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն ասել է, որ երբեք ներդրում չի կատարի կրիպտոարույթների շուկայում։
«Ես կարող եմ վստահությամբ ասել, որ կրիպտոարժույթները վատ վերջ են ունենալու»,–ասել է Բաֆեթը ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում` խոսելով թվային արժույթների ապագայի մասին, սակայն չի մանրամասնել, թե ինչու և ինչպես։
Նշենք, որ 2017-ի կեսից բիթքոինի փոխարժեքը հատեց 20,000 դոլարի սահմանը, որից հետո նվազեց` տատանվելով 13-16 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում։

10.01.18 Apple-ը խոստացել է պաշտպանել երեխաներին iPhone-ներից

Ամերիկյան Apple ընկերությունը ներդրողների ճնշման տակ համաձայնել է ծնողական հսկողության գործառույթ ներդնել՝ երեխաներին սմարթֆոնային կախվածությունից պաշտպանելու համար: Այդ մասին հայտնում է The Verge-ը:
Գործառույթը, որը պետք է ներդրվի iOS-ում, թույլ կտա ծնողներին հետևել, թե որքան ժամանակ է նրանց երեխան անցկացնում iPhone-ի էկրանի առաջ, և անհրաժեշտության դեպքում սահմանափակել սարքի հասանելիությունը:
Ընկերությունը նշել է, որ լուրջ է վերաբերում սմարթֆոնից դեռահասների կախվածության խնդրին, այդ պատճառով բոլոր ջանքերը կներդնի դրա դեմ պայքարի համար:
Նոր գործառույթի ներդրման ամսաթիվը դեռ չի հայտարարվել:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ