Այսօր: Երեքշաբթի, 19 Մարտի 2019թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1715
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.03.19 Հայաստանը փոքր, բայց տեխնոլոգիապես կայացած երկիր է․ Andre Dubois (բացառիկ)
Օրերս Հայաստան  էին  ժամանել միջազգային ճանաչում ունեցող Index Ventures ներդրումային հիմնադրամի  ներկայացուցիչները: 10 ներկայացուցիչներ եկել էին Հայաստան՝ տեսնելու, թե ի՞նչ տեխնոլոգիական առաջընթաց է գրանցել Հայաստանը, ի՞նչ զարգացումներ ու առաջարկներ կան այստեղ և իհարկե, լավ գաղափարները ֆինանսավորելու համար: ittrend.am-ը  հանդիպել է Index Ventures վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներից Andre Dubois-ի  հետ և զրուցել ոչ միայն ներդրումներից, այլ նաև հայաստանյան ստարտափներից: Index Ventures վենչուրային հիմնադրամը ստեղծվել է 1996 թվականին Սան Ֆրանցիսկոյում և Լոնդոնում: Ի սկզբանե և  մինչև այսօր կազմակերպությունը  ֆինանսավորում է  խաղային, ինֆրաստրուկտուրային, ... Մանրամասն
14.03.19 Windows-ում լուրջ խոցելիություն են գտել
«Կասպերսկու լաբորատորիան» Windows-ում հայտնաբերել է նախկինում անհայտ խոցելիություն, որի միջոցով հաքերները կարողացել են հասանելիություն ստանալ ցանցին կամ զոհի սարքին: Այս մասին նշված է ընկերության կայքում: Խոցելիությունից օգտվելու համար կիբեռհանցագործները էքսփլոյթ են գրել՝ ուղղված Windows 8 եւ Windows 10 օպերացիոն համակարգերին: Խոցելիությունը հաքերներին թույլ է տվել ամբողջական հասանելիություն ստանալ հարձակման ենթարկված համակարգչին, ընդգծել են «Կասպերսկու լաբորատորիայից»: Ենթադրաբար, այն օգտագործվել է կիբեռհանցագործների առնվազն երկու խմբի կողմից թիրախային հարձակումներ կատարելու համար, նշել են ընկերությունից: Խոցելիության մասին տեղեկությունը փոխանցվել է Microsoft-ին, ... Մանրամասն
12.03.19 Հայաստանի կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում համացանցից գրոհների
Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18,38%` 2017 թվականի 17,80%-ի փոխարեն։ Եթե Ադրբեջանում նույնպես գրանցվել է նման գրոհների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժնի աճ՝ 16,79%-ից մինչև 2018 թվականի 18,15%, ապա Վրաստանում այդ ցուցանիշը նվազել է 18,58%-ից մինչև 15,35%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։  Վեբ-գրոհները կորպորատիվ օգտատերերի համար վտանգավոր են նրանով, որ իր համակարգիչը համացանցից վարակած մեկ աշխատակցի անփութության պատճառով վնասաբեր օբյեկտը կարող է տարածվել ընկերության ամբողջ ցանցով։ Չարագործները նման կերպ կարող են գողանալ ոչ միայն դրամական միջոցներ, այլև արժեքավոր տեղեկատվություն ... Մանրամասն
07.03.19 Երևանը` ստարտափների զարգացման համար լավագույն քաղաքների ցուցակում
Բիզնես առաջնորդները Հայաստանը սկսել են ճանաչել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիաների կենտրոն, որի շնորհիվ Հայաստանում արագորեն աճում է ստարտափների մշակույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ստարտափների և ինովացիոն նորույթների մասնագիտացած դանիական Valuer հարթակը: Այն կազմել է ողջ աշխարհում ամենահաջողակ ստարտափներ ունեցող 25 քաղաքների ցուցակ, որտեղ Երևանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: «Երկրում, որն իրեն անվանում է «Սիլիկոնյան լեռներ», ծրագրային ապահովման ոլորտում մասնագիտացած ստարտափների թիվը 2015-2017 թվականների ընթացքում չորս անգամ աճել է՝ հասնելով մոտ 280-ի: Կառավարությունն օրենսդրական կարգավորումներով նպաստում է այս շուկայի հետագա ... Մանրամասն
06.03.19 «Կարիերայի անցում դեպի ՏՏ». խորհուրդներ սկսնակներին առաջատար մասնագետներից
Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի, Staff.am աշխատանքային հարթակի և ISTC կենտրոնի համագործակցությամբ Երեւանում առաջին անգամ մեկնարկել է «Կարիերայի անցում դեպի ՏՏ» կարիերայի կողմնորոշման հատուկ նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը  բոլոր նրանց համար է,  ովքեր փորձում են այլ ոլորտներից անցում կատարել տեխնոլոգիաների աշխարհ: Նախաձեռնության նպատակն է աջակցել ՏՏ ոլորտ ձգտող մասնագետներին համապատասխան խորհրդատվությամբ, ոլորտում կողմնորոշվելու խորհուրդներով և  մարտահրավերները հաղթահարելու և հաջողելու բանալիներով: Նախաձեռնությանը մասնակցել են  Հայաստանում գործող 8 առաջատար ՏՏ ընկերության մարդկային ռեսուրսների բաժինների ղեկավարներ, այդ թվում՝ Synergy, SFL, Webb ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
.
Կայքի այցելուների քանակը 26.05.2018-ից