Այսօր: Ուրբաթ, 23 Փետրվարի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 667
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԻՄ-երին վերաբերող հրապարակումներ
 
01/07/2011ՄԱՐԶ՝ ՍՅՈՒՆԻՔ
ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՉԱՅՑԵԼԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀՆԱՐ Է

Եռօրյա աշխատանքային այցով հունիսի 28-ից 30-ը Սյունիքում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Մարզում դեսպանի եւ նրա ուղեկցող պատվիրակության առաջին կանգառը Գորիսն է եղել, որտեղ եւ հանդիպել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` Տաթեւի ճոպանուղով հասել վանք: Ռուս պատվիրակաները այցելել են նաեւ Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանում, “Հին Գորիս” բնակատեղիում ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին: Քաջարանում ռուսական պատվիրակները եղել են մարզում գտնվելու երկրորդ օրը, ուր եւ ծաղկեպսակ են դրել ռուս զոհված օդաչուների գերեզմանին: Նույն օրը այցելել են Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամաս: Դեսպանի գլխավորած պատվիարկության հաջորդ կանգառն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որտեղից էլ վերադառնալով Կապան, Սուրեն Խաչատրյանի նստավայրում Վյաչեսլավ Կովալենկոն հանդիպել է ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման վերջում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ: Ստորագրվել է նաեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Սյունիք այցի վերջին օրը Վյաչեսլավ Կովալենկոն պատվիրակության ուղեկցությամբ այցելեց աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը մ.թ.ա. VI հազարամյակում կառուցված “Զորաց քարեր” հնավայր-բնակատեղի: “Այն ինչ հասցրի տեսնել այս 3 օրերի ընթացքում պարզապես տպավորված եմ: Լինել Հայաստանում եւ չայցելել Սյունիքի մարզ պարզապես անհնար է”,- ասաց դեսպանն ու ուղեւորվեց մայրաքաղաք:

Սիսիանի քաղաքապետարան
http://sisian.am/CMIS/Pages/Home/newsdetails.aspx?nID=495

Տեղադրող՝ Շողիկ Քոչարյան  


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ