Այսօր: Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 365
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԿՏՀ նոր տարբերակ
2016,Հուլիս 25 - 2017,Դեկտեմբեր 31
ՀԿՏՀ շահագործման վերաբերյալ խորհրդատվություն
2015,Հունվար 1 - 2020,Դեկտեմբեր 31


ՏԻՄ-երին վերաբերող հրապարակումներ
 
14/06/2011ՄԱՐԶ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Հայաստանում Հարավային տուրիստական միջանցքի կառուցման նախագծի արժեքը կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլար, հինգշաբթի լրագրողներին ասաց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նախագծի շնորհանդեսի շրջանակներում:
Հարավային տուրիստական միջանցքի կառուցման նախագիծն ընդգրկում է Վայոց Ձորի Արենի շրջանից ընդհուպ մինչև Սյունիքի մարզի Տաթև ու Գորիս, որը նախագծի հեղինակները՝ AECOM միջազգային ընկերության բրիտանացի փորձագետները բաժանել են հինգ փնջի՝ Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Տաթև, Ջերմուկ:
Ծրագրի մշակման նպատակով հիմնադրամը հատկացրել է 80 հազար ստեռլինգ:
«Նախագիծը նախատեսում է մի քանի տուրիստական կլաստերների զարգացում, որոնցից ամեն մեկը սկզբնական փուլում կիրականացվի միմյանցից անկախ, մասնավորապես, Տաթևի և Ջերմուկի աշխատանքներն արդեն իրականացվում են, մշակվել են ենթակառուցվածքների վերականգնման, ճանապարհների շինարարության նախագծերը», - ասաց Փափազյանը:
Նա նշել է, որ Հալիձորում նոր հյուրանոցի շինարարության աշխատանքներ են տարվում, Ջերմուկում այս պահին ընթանում է ներդրողների ներգրավման գործընթացը, իսկ Մոզրովի քարանձավի նախագծի հարցում բանակցություններ են ընթանում կոնկրետ ներդրողների հետ, և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կսկսվի այդ նախագծի մշակումը:
Նրա խոսքերով՝ մինչև 2020 թ.-ը նախատեսվում է ծրագրեր սկսել հարավային ուղղության բոլոր կլաստերներում, արդեն սկսվել են աշխատանքները Տաթևում, և առաջիկա 5-10 տարվա ընթացքում ակտիվ տեմպերով կզարգանան նաև մնացած ուղղությունները:
Փափազյանն իբրև այլ կարևոր բաղադրիչ նշեց օրենքի կարգավիճակով այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ինչի կապակցությամբ  արդեն վաղվանից կառավարության հետ սկսվում են օպտիմալ լուծման որոնման աշխատանքները:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատուկ մարմին ստեղծել, որը ինքնուրույն, իրավաբանական կարգավիճակ կունենա և բաղկացած կլինի իշխանության, մասնավոր հատվածի, համայնքային կառույցների, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից», - նշեց հիմնադրամի ղեկավարը:
Նրա խոսքերով՝ նոր կառույցը վետոյի իրավունք կունենա խոշոր ռազմավարական նախագծերի իրագործման վրա, իրավունք կունենա մշակել և իրականացնել զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրեր:
Ինչ վերաբերում է ներդրողների որոնմանը, ապա նրա կարծիքով՝ շատ բան կախված կլինի միջանկյալ արդյունքներց, մասնավորապես, միայն Տաթևի բաղկացուցիչն առաջիկա 3-5 տարվա ընթացքում մինչև 50 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում, իսկ Ջերմուկը՝ շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ:
Միաժամանակ նա նշեց, որ հիմնադրամը Հայաստանի կենտրոնական և հարավային շրջաններում նմանատիպ համալիր նախագծերի զուգահեռ զարգացում դեռ չի նախատեսում՝ ընդգծելով, որ մեկ ուղղության հաջող զարգացումից հետո միայն կարելի է այդ փորձը տեղափոխել այլ մարզեր: Փափազյանի խոսքերով՝ դա թույլ կտա կենտրոնացնել ռեսուրսները կոնկրետ նախագծերի իրականացման վրա:
2010 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի հարավում գործարկվել է 5,7 կմ երկարություն ունեցող «Տաթևեր» աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին: Ճոպանուղու կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 13 մլն եվրո:
Ճոպանուղու կառուցումը Ազգային մրցունակության հիմնադրամի նախագիծն է, այն նշանավորեց 50 մլն դոլար ընդհանուր արժողությամբ «Տաթևի վերածնունդ» նախագծի մեկնարկը և նախատեսում է վանական համալիրի վերականգնումն ու պահպանումը, նրա վանական և ակադեմիական ավանդույթների վերածնունդը, գետի կիրճում և մերձակա վեց գյուղերում տուրիստական ապրանքի մշակումը, ինչպես նաև տուրիստական ենթակառուցվածքի զարգացումը:

Լ. Զոհրաբյան

  http://newsarmenia.ru/economy/20110421/42439026.html
 

Ջերմուկի քաղաքապետարան
http://46.19.100.132/Pages/Home/newsdetails.aspx?nID=528

Տեղադրող՝ Գրիշա Խաչատրյան  


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ