Այսօր: Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԿՏՀ նոր տարբերակ
2016,Հուլիս 25 - 2017,Դեկտեմբեր 31
ՀԿՏՀ շահագործման վերաբերյալ խորհրդատվություն
2015,Հունվար 1 - 2020,Դեկտեմբեր 31



ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶՎԿ) հիմնադրվել է 2000թ-ին: Դեռևս 1993թ-ից կազմակերպությունը գործել է որպես տեղեկատվական վերլուծական կենտրոն, իսկ 2001թ-ի փետրվարին գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: 

ՀԿ-ի անդամները ՀՀ համայնքների ներկայացուցիչներ են, ովքեր ունեն տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու հարուստ փորձ և մասնակցել են  համայնքների զարգացման 
բազմաթիվ ծրագրերի իրականացմանը:

Կազմակերպության շահառուներն են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային ծառայողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլն:

ՏՀԶՎԿ կողմից ստեղծված «Բնակչության ռեգիստր», «Գործավարություն», «Համայնքային գույքի կառավարման համակարգ», «Ավագանի», «Բյուջետավարման համակարգ», «Համայնքի էլ-կառավարման համակարգ» ծրագրային միջոցները ներդրվել են բազմաթիվ համայնքներում և հաջողությամբ կիրառվում են:

Վերջին 9 տարիների ընթացքում կազմակերպությունը մոտ 580 համայնքներում և ՔԿԱԳ 54 տարածքային բաժիններում իրականացրել է  կառավարման տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման, իսկ 21 համայնքներում` քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծման աշխատանքներ: Ստեղծված համակարգերը շահագործելու նպատակով կազմակերպությունը ուսուցանել է մոտ 4300 մասնագետների:


ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«
ՏՀԶՎԿ»  ՀԿ-ն  նպաստում է ՀՀ-ում տեղեկատվական հասարակության ձևավորմանն  ու զարգացմանը, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: 


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ԶԱՐԳԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ[1], ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ[2] ԵՎ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ  21-ՐԴ ԴԱՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՆ ԵՆ


[1] Տեղեկատվական հասարակություն -  Հետարդյունաբերական հասարակության հայեցակարգ է, որտեղ արտադրության հիմնական արդյունքը գիտելիքն ու տեղեկատվությունն է: Տեղեկատվական հասարակությունում մարդիկ հնարավորություն ունեն բավարարելու իրենց տեղեկատվական ծառայություններ  ստանալու պահանջմունքը:
[2] Էլեկտրոնային կառավարություն – կառավարման համակարգ, որը հիմնված է տեղեկատվության էլեկտրոնային մշակման, փոխանցման և տարածման վրա:

Last upd. 01.10.2017

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ