Այսօր: Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 635
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
Մեթոդներ N 7
 
ԱնվանումՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԵԹՈԴ
ՈլորտՍոցիոլոգիա
Նկարագիր

Հարցազրույցը որոշակի պլանով իրացվող այնպիսի զրույց  է, որը զրուցավարի (ինտերվյուեր) և հարցվողի (ռեսպոնդենտ) միջև ենթադրում է անմիջական առնչություն (կոնտակտ): Ըստ որում՝ հարցվողի պատասխանների գրանցումը կատարվում է կամ զրուցավարի (նրա օգնականի) կողմից, կամ սարքի միջոցով:
Հարցազրույցի տեսակները.
- Ազատ հարցազրույցը նախապես պատրաստված պլան կամ ձևակերպված հարցեր չունի, սակայն ունի ընդհանուր թեմատիկ ուղղվածություն: Հարցնողը, ելնելով իրավիճակից, նախաձեռնողաբար պետք է հարցվողի հետ որոնի և գտնի հաղորդակցման եզրեր, մտովի կառուցի կամ վերակառուցի զրույցի պլանը: Կենդանի, անմիջական հաղորդակցությունը հարցվողի հետ ստեղծում է հոգեհուզական մտերմիկ այն մթնոլորտը, որի շնորհիվ ստացվում է անհրաժեշտ տեղեկությունը՝ որոշ դեպքերում ավելի հավաստի, քան ցանկացած հարցաթերթիկ.
-Խորքային հարցազրույցի դեպքում նախապես պատրաստվում են մի շարք հարցեր, որոնք զրույցի ընթացքում շոշափվում են: Խորքային հարցազրույցը առավելապես օգտագործվում է հարցերի սահմանափակ շրջանակի վերաբերյալ հանրային կարծիքը, տրամադրություններն ու դիրքորոշումները շոշափելու նպատակով (օրինակ սպառողների ճաշակի ու առավել պահանջարկ վայելող ապրանքների մասին): Այս մեթոդը շատ հարմար է մարդկանց շարժառիթների, արժեքային կողնորոշումների ուսումնասիրման ժամանակ:
-Ուղղորդված ֆոկուսավորված հարցազրույց: Այս մեթոդով որոշվում է հարցվողների կարծիքը որևէ որոշակի իրավիճակի պատճառների ու հետևանքների վերաբերյալ: Հարցվողները նախապես ծանոթանում են հետազոտողի կողմից մոդելավորված իրավիճակին, նրա առանձին կողմերին, որոնում են քննարկման առարկա:
-Հարցազրույց բաց հարցերով: Այս հարցազրույցի դեպքում գործողության մեջ է դրվում զրույցի որոշակի պլանը, որը բաց (չնախատեսված պատասխաններով) հարցերի հավաքածու է: Զրուցավարից պահանջվում է տալ հարցի մատչելի ձևակերպում և առանց աղավաղման գրանցել պատասխանը:
-Փակ հարցերով կամ ձևայնացված (ստանդարտացված) հարցազրույց: Սա զրույցի առավել ձևայնացված տեսակն է: Այստեղ հարցազրույցի պլանը ստանդարտացված է, այսինքն՝ այն տրված հարցերի նախատեսված պատասխաններով շարան է:
 

Կիրառման օրինակներ
Գործիքակազմ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ