Այսօր: Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1442
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/11/2013
Տարածքային կառավարման նախարարությունը մշտապես հետաքրքրված է ՏԻՄ-երի առաջընթացով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման ոլորտում առկա խնդիրները մշտապես ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում են: Խնդիրներին լուծում տալու և նոր առաջարկներ ներկայացնելու հարցն ընդգրկված էր Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի նոյեմբերի 7-ի օրակարգում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը, կառույցը Տարածքային կառավարման նախարարության հետ մշտապես զբաղված է նմանատիպ խնդիրների լուծմամբ և ոլորտի առաջընթացի նոր քայլերի մշակմամբ: «Այս ոլորտում մեր ծրագրերն ու անելիքները նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապեության կառավարությանը, որի հավանությանն արժանանալուց հետո ՏԻՄ-երը սկսում են կիրառել դրանք: Նախարարության որոշումները միտված են բարելավելու ՏԻՄ-երի տեղեկատվայնացման, ինչպես նաև համայնքներում տեղեկատվական հասարակության զարգացումը»,- պարզաբանեց Գրիշա Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ` նիստում ներկայացվող հայեցակարգի վերաբերյալ ներկայացվել է 75 առաջարկ: Հայեցակարգը նպատակաուղղված է համայնքներում տեղեկատվայնացման և տեղեկատվական հասարակության զարգացման ու կայացման ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Գրիշա Խաչատրյանը նշեց, որ կան առաջարկներ, որոնք արդեն ի կատար են ածվել, կան նաև կատարման փուլում գտնվող ծրագրեր: «Օրինակ` համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերը լայնորեն տարածվում են համայնքներում: Այսօր արդեն մոտ 480 համայնքներում ներդրված են նմանատիպ տեղեկատվական համակարգեր: Վերջին մի քանի տարիներին ՏԻՄ-երն սկսեցին գործարկել պաշտոնական կայքեր: Այսօր դրանց թիվը 160-ից անցել է»,- տեղեկացրեց նա: Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին նաև օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Սակայն, բացի օրենսդրական դաշտի բարելավման խնդիրներից, ոլորտի մասնագետների դիտարկամամբ` կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմիններին համապատասխան կադրերով ապահովելու խնդիրը: Դրա համար համայնքին անհրաժեշտ է ոչ միայն մասնագիտական, այլև ֆինանսական աջակցություն: «Մենք արդեն ունենք համայնքներ, որոնք լիարժեքորեն աշխատում են էլեկտրոնային եղանակով, իրականացնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Մենք հասել ենք այն վիճակին, որ այլևս փաստաթղթեր չեն տպվում և չեն ուղարկվում, այլ ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Սակայն, դեռևս ունենք համայնքներ, որոնք մինչ օրս չեն կարողացել ձեռք բերել նման հնարավորություններ և աշխատել այդ տարբերակով: Դրանք հիմնականում փոքր համայնքներն են, որոնց բյուջետային միջոցները սուղ են, ինչի պատճառով չեն կարողանում տեղեկատվայնացման համար ծախսեր կատարել»,-հայտնեց Գրիշա Խաչատրյանը:

Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և հասարակության զարգացման հայեցակարգի քննարկումը, հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումը:

http://armenpress.am
http://armenpress.am/arm/news/739300/taratsqayin-karavarman-nakhararutyuny-mshtapes-hetaqrqrvats.html

 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ