Այսօր: Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 275
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
Համաժողով
 
Համար 9Ամսաթիվ 21/10/2011 11:00
Վարող ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՎայրԹեքեյան Կենտրոն
Մասնակիցներ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆ, ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԷԲԵՐՏ ՀԻԼՔԵ, ԷԼԻՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ, ԱՅՐՈՒԾԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՆԱՌԱ ՄԻՐԶՈՅԱՆ, ՄԱՐԻԱՄ ՓԱՆՈՅԱՆ, ՎԱՐԴԻԹԵՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷԹԵՐԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, ԱՍՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ , ՍՈՖՅԱ ՀԱՄԲԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆ, ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ԲԵԳԻՅԱՆ, ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Նկարագրություն *ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Բովանդակություն *

2011թ. հոկտեմբերի 21-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի դահլիճում (հասցեն ՀՀ, ք.Երևան, Խանջյան փ., 50) տեղի ունեցավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն»  հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶՎԿ ՀԿ կամ Կենտրոն) 9-րդ հերթական ընդհանուր ժողովը:
Ժողովին մասնակցում էին կենտրոնի 42 անդամներից 26-ը:

Համաժողովին հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնյաներ և մասնագետներ, համայնքների ղեկավարներ, գործընկեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետներ, ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարներ և մասնագետներ:
Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի նախագահ Գ.Խաչատրյանը: Նա ներկայացրեց համաժողովի օրակարգը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
Հաստատվեց հետևյալ օրակարգը.
1. Համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում (նախագահություն  (3 անդամ), քարտուղարություն (3 անդամ), հաշվիչ հանձնաժողով  (3 անդամ)):
2. Կենտրոնի գործունեության հաշվետվության ներկայացում (զեկուցող Կենտրոնի նախագահ Գ.Խաչատրյան):
3. Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվության ներկայացում *(զեկուցող հանձնաժողովի նախագահ Է.Ղազարյան):
4. Հաշվետվությունների քննարկումներ, ելույթներ:
5. Ամենամյա մրցանակաբաշխություն, պարգևատրման արարողություն:
6. Կենտրոնի ղեկավար մարմինների անդամների թեկնածունների առաջադրում, ներկայացում և քննարկում:
7. Ընտրությունների կազմակերպում և անցկացում, արդյունքների ամփոփում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:Նա կազմակերպության աշխատանքները գնահատեց շատ արդյունավետ և նշեց, որ կենտրոնի աշխատակիցները շատ արագ արձագանքում են ցանկացած խնդրի, անգամ ԼՂՀ-ում ՔԿԱԳ ԷԿՀ տեղադրման հարցը պատրաստակամորեն լուծվեց փոքրաթիվ աշխատակազմի անշահախնդիր ջանքերի միջոցով: Վ. Տերտերյանը ընդգծեց, որ ՀՀ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի միջոցառումների հանդիսավոր նիստին կմասնակցեն նաև ՏՀԶՎԿ ՀԿ անդամներ:

1.   Համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում (նախագահություն  (3 անդամ), քարտուղարություն (3 անդամ), հաշվիչ հանձնաժողով  (3 անդամ))

Տեղի ունեցավ համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում` նախագահության, քարտուղարության և հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
Նախագահության համար առաջարկվեցին և ընտրվեցին Գրիշա Խաչատրյանը, Հակոբ Թովմասյանը, Ռոբերտ Գրիգորյանը:
Քարտուղարության համար առաջարկվեցին և ընտրվեցին Սուսաննա Հակոբյանը, Կարեն Գևորգյանը, Հեղնար Մանուկյանը:
Հաշվիչ հանձնաժողովի համար առաջարկվեցին և ընտրվեցին Տիգրան Հարությունյանը, Ռուբեն Խլոյան, Էդգար Վարդանյան:
Ժողովի նախագահող ընտրվեց Գրիշա Խաչատրյանը, քարտուղար՝ Սուսաննա Հակոբյանը:

2.   Կենտրոնի գործունեության հաշվետվության ներկայացում

Կենտրոնի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց կենտրոնի նախագահ Գրիշա Խաչատրյանը: Մասնավորապես, նա ներկայացրեց 2010-2011թթ. կազմակերպության գործունեությունը, հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը, ձեռք բերած հաջողություններն ու  առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

3.   Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվության ներկայացում

2010-2011թթ. ընթացքում Վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը և ՏՀԶՎԿ ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց վերստուգիչ  հանձնաժողովի նախագահ Էդիկ Ղազարյանը:

Հնչեցին ելույթներ և քննարկվեցին հաշվետվությունները:

4.   Հաշվետվությունների քննարկումներ, ելույթներ

Ելույթ ունեցավ կազմակերպության անդամ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ վարչության անդամ,  ՀՀ Հանրային Խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ Վահրամ Շահբազյանը: Նա նշեց, որ «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» և «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ-ների կողնից լիազորված է ողջունելու կազմակերպության 9-րդ համաժողովը: Նշեց նաև, որ ՏՀԶՎԿ-ն ՀՀ ամենակայացած հասարակական կազմակերպություններից մեկն է, որը նպաստել է ՀՀ համայնքներում համակարգչային գիտելիքների մակարդակի և ՏՏ ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը և լիահույս է, որ այսուհետ ՏՀԶՎԿ-ն չի դավաճանի իր սկզբունքներին և իր գործունեությունը կշարունակի նույն թափով ու որակով:

Ելույթ ունեցավ  տարածքային կառավարման նախարարության ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը: Նա նշեց, որ կազմակերպության աշխատակիցները պատրաստակամորեն և արհեստավարժ օգնություն են ցուցաբերում բոլոր համայնքներին: Գնալով մեծանում է այն համայնքների թիվը, որոնք սկսում են աշխատել ՀԿՏՀ համակարգով: Գ. Մանուկյանը նշեց, որ ավելանում են էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերած համայնքների թիվը, որի արդյունքում հաջողվում է ստեղծել հետադարձ կապ նախարարության, համայնքների և պետական այլ գերատեսչությունների միջև: Նա հույս հայտնեց, որ կազմակերպության և նախարարության համագործակցությունը կլինի բեղմնավոր, շարունակական ու էլ ավելի ընդգրկուն, որից կշահեն համայքները և համայնքային մասնագետները:

Ելույթ ունեցան նաև Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը, GIZ կազմակերպության  «Համայնքային և տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար Հիլկե Էբերտը, Վայք համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանը, որոնք նույնպես բարձր գնահատեցին կազմակերպության դերը տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործում, նշեցին կազմակերպության հետ համագործակցության բարձր մակարդակը և հաջողությունները:

Քննարկումներից հետո ժողովի մասնակիցների կողմից որոշվեց հաստատել հաշվետվությունները:

5. Ամենամյա մրցանակաբաշխություն, պարգևատրման արարողություն

Հարցը ներկայացրեց կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը: Նա նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել կազմակերպության համաժողովի ընթացքում պարգևատրման արարողության կազմակերպումը:
Կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը կազմակերպության խորհրդի անունից պատվոգրեր հանձնեց.

ՀԿՏՀ ստեղծման գործում ունեցած զգալի ներդրման և արհեստավարժ աշխատանքի համար Արամ Շախբեկյանին,

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգն արդյունավետ կիրառելու համար
Վայք քաղաքային համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանին,
Ջերմուկ քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանին,
Դիլիջան քաղաքային համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին,
Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանին:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի «Գործավարություն» ենթահամակարգի բոլոր բաղադրիչները լիարժեք շահագործելու համար
Սոնա Եգանյանին - Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ,
Նաիրա Ստեփանյանին - Վայքի քաղաքապետարանի առաջատար մասնագետ,
Ասյա Սարգսյանին - Աբովյանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի «Համայնքային բյուջեի կառավարում» ենթահամակարգը լիարժեք շահագործելու համար
Մարիամ Փանոյանին - Արթիկի քաղաքապետարանի ՖԲ գլխավոր մասնագետ-հաշվապահ,
Գրետա Թունյանին - Սիսիանի քաղաքապետարանի ՖՏԲ գլխավոր մասնագետ,
Վարդիթեր Սուքիասյանին - Հրազդանի քաղաքապետարանի ՖԲ գլխավոր մասնագետ:

Որպես Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի «Լավագույն կառավարիչ» պատվոգրի արժանացան
Լիլիթ Դալլաքյանը` Վեդու քաղաքապետարանից,
Լամարա Մանթաշյանը` Դիլիջանի քաղաքապետարանից,
Տիգրան Ավետիսյանը` Փարաքարի գյուղապետարանից:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի «Գույքի կառավարում» ենթահամակարգը լիարժեք և նպատակային շահագործելու համար պարգևատրվեցին պատվոգրերով.
Էթերա Սողոմոնյանը - Հրազդանի քաղաքապետարանի ՖԲ առաջատար մասնագետ,
Մարգարիտա Գևորգյանը - Սիսիանի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ:

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի «Տեղական տուրքերի և վճարների» ենթահամակարգը լիարժեք և նպատակային շահագործելու համար
Արթուր Բադալյանը` Դիլիջանի քաղաքապետարանից,
Արա Խաչատրյանը` Սիսիանի քաղաքապետարանից,
Սոս Խեչոյանը` Աբովյանի քաղաքապետարանից:

Կազմակերպության նախագահը նշեց, որ այս անգամ տեսադաշտից դուրս չի մնացել և գնահատվել է նաև ՀՀ ՔԿԱԳ ՏԲ-ների աշխատանքը:
ՔԿԱԳ ՏԲ ԷՀԿ արդյունավետ շահագործելու համար պատվոգրեր հանձնվեցին
Սոֆյա Համբարյանին-ՔԿԱԳ Ախուրյանի ՏԲ պետ,
Ռուզաննա Կարապետյանին-ՔԿԱԳ Իջևանի ՏԲ պետ,
Անահիտ Մկրտչյանին- ՔԿԱԳ Հրազդանի ՏԲ մասնագետ,
Գայանե Խաչատրյանին -ՔԿԱԳ Ավանի ՏԲ մասնագետ:

Կազմակերպության նախագահ Գ. Խաչատրյանը նշեց, որ շատացել են համայնքային պաշտոնական կայքերը, որոնց աշխատանքը խրախուսելու նպատակով խորհրդի կողմից ստեղծվել է ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը, ՏԿՆ ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության անդամ, «Հետք»-ի թղթակից Սառա Պետրոսյանը, ՏՀԶՎԿ խորհրդի անդամներ Կարեն Գևորգյանը և Ռոբերտ Գրիգորյանը: Հանձնաժողովը նիստ է գումարել, որի որոշմամբ.
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՅՔ» ամենամյա մրցանակաբաշխության 2011թ. հաղթող են ճանաչվել Վայք քաղաքային և Փարաքար գյուղական համայնքը:  

Ելույթով հանդես եկավ Վայք քաղաքային համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանը: Նա շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, նշելով, որ աշխատանքի այս որակին և արդյունքին հասել են ՏՀԶՎԿ հետ համատեղ ջանքերի շնորհիվ, որտեղ իր գործուն աջակցությունն է ցուցաբերել GIZ կազմակերպությունը: Պարոն Սարգսյանը նշեց, որ նման պարգևը ավելի է պարտավորեցնում և այսուհետ ուժ ու եռանդ չեն խնայի ձեռք բերածը պահպանելու և ավելի բարձր պարգևների արժանանալու համար:

6.   Կենտրոնի ղեկավար մարմինների անդամների թեկնածունների առաջադրում, ներկայացում և քննարկում

Կազմակերպության անդամ Սուսաննա Հակոբյանը հանդես եկավ առաջարկով: Նա նշեց, որ շատ գոհ է այս երկու տարիների ընթացքում խորհրդի կատարած աշխատանքների թե որակից և թե արդյունավետությունից, բարձր է գնահատում խորհրդի անդամների  պատրաստակամությունն ու ձեռք բերած մասնագիտական հմտություններն ու առաջարկում է վերահաստատել գործող Խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի կազմերը:
Առաջարկությունը դրվեց քվեարկություն և միաձայն ընդունվեց: 

7.   Ընտրությունների կազմակերպում և անցկացում, արդյունքների ամփոփում

Գրիշա Խաչատրյանի, Հակոբ Թովմասյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Վարազդատ Մհերյանի,  Հեղնար Մանուկյանի, Արմինե Ղազարյանի, Կարեն Գևորգյանի թեկնածությունները դրվեց քվեարկության: Կայացած քվեարկության արդյունքում գործող խորհրդի անդամները վերընտրվեցին:
Քվեարկության արդյունքում «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Գրիշա Խաչատրյանը:
Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Էդիկ Ղազարյանը, Արմինե Գրիգորյանը, Էդգար Վարդանյանը: Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ վերընտրվեց Էդիկ Ղազարյանը:

Փակման խոսքով հանդես եկավ Գ. Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և հյուրերին:

Կից փաստաթղթեր
Օրակարգ
Կազմ. անդամներ

Հանձնարարականներ


 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ