Այսօր: Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 293
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/11/2013
Տեղի է ունեցել Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստ

 

Ս.թ. նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի, որի օրակարգում եղել է ՏԻՄ տեղեկատվայնացման և տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգի ներկայացումն ու քննարկումը:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Կորյուն Առաքելյանը: Հայեցակարգի վերաբերյալ զեկուկցով հանդես է եկել "Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն" ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը: Զեկույցով հանդես են եկել նաև Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Կարինե Եսայանը, ինչպես նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:

Նիստին մասնակցել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի մի քանի տասնյակ անդամներ ոչ միայն Երևանից, այլև հանրապետության տարբեր մարզերից:

Ինչպես նշել է Կորյուն Առաքելյանը, հարցը կարևոր է, քանի որ քաղաքացիական հասարակության կայացումն ու բաց հասարակության խնդիրների իրագործումն անհնարին է առանց տեղեկատվության ազատության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման: Նա կարևորել է ՏԻՄ-երի գործունեությունը ողջ հանրության համար հասանելի դարձնելու հնարավորությունը, բաց և թափանցիկ աշխատելաոճը: Նրա խոսքով` պետք է բարձրացնել համայնքի ավագանու դերը և ավելացնել ազդեցությունը համայնքային ղեկավարության որոշումների կայացման վրա:

Գրիշա Խաչատրյանն իր զեկույցում ներկայացրել է հայեցակարգում ամրագրված հիմնական նպատակները` բարձրացնել կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու որակը, բարելավել հաշվետվողականությունը, ապահովել աշխատանքների և գործունեության թափանցիկությունը, խրախուսել բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքների կառավարման գործընթացին:

ՏԻՄ-երի տեղեկատվայնացումն ու տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը, ըստ նրա, առավել արդիական և արդյունավետ ուղիներից է:
Խաչատրյանը վիճակագրական տվյալների միջոցով հետաքրքիր համեմատական փաստեր է ներկայացրել ոլորտի նախկին և ներկա իրավիճակի վերաբերյալ. տարբերությունը հսկայական է: Օրինակ, 1999 թվականին բոլոր համայնքապետարաններում ընդամենը 105 համակարգիչ է եղել, սակայն այսօր այդ թիվը հասել է 2500-ի:

Կարևոր առաջընթաց է համարվել նաև համայնքապետարանների պաշտոնական կայքերի ստեղծումը, որտեղ հնարավորություն կա տեղադրելու հանրությանը հետաքրքրող յուրաքանչյուր փաստաթուղթ:

Էլեկտրոնային ստորագրության համակարգի ներդրումը նույնպես կարևորվել է` որպես համայնքային գործունեությունը դյուրին, թափանցիկ ու արդյունավետ դարձնելու միջոց: Սակայն ընդգծվել է, որ այսօր էլ ոչ բոլոր համայնքապետարաններն են օգտվում այդ համակարգից:

Չնայած անելիքները դեռ շատ են, այնուամենայնիվ, Գրիշա Խաչատրյանը փաստել է, որ ՏԻՄ- երի տեղեկատվայնացման առումով Հայաստանն առաջ է հարևան Վրաստանից ու Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է հայեցակարգի ընդունմանը, ապա դա լուրջ հիմքեր կստեղծի Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգերի կատալերագործման համար, կնպաստի համայնքների համաչափ զագացմանը, ապակենտրոնացման գործընթացների խթանմանն ու ակտիվացմանը, ինչպես նաև համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:

Ներկաների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր` մասնավորապես կապված համատիրությունների տեղեկատվայնացման անհրաժեշտության, հանրության կողմից իր իրավունքների մասին իրազեկված լինելու մասին:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանը կարևորել է ՏԻՄ-երի անցումը տեսաձայնային հեռախոսակապի միջոցների: Նա վստահ է, որ այսօրվա տեղեկատվական աննախադեպ զարգացման պայմաններում հնարավոր է էականորեն կրճատել համայնքային ծախսերը:
 

Հանրային խորհրդի պաշտոնական կայք
http://www.publiccouncil.am/hy/press-releases/item/2013/11/07/188/

 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ