Այսօր: Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 344
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
Համաժողով
 
Համար 10Ամսաթիվ 18/10/2013 11:00
Վարող ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՎայրԹեքեյան Կենտրոն
Մասնակիցներ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱՆՈՒՇ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ, ԼԵՎՈՆ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ, ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Նկարագրություն *ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Բովանդակություն *

2013թ. հոկտեմբերի 18-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի դահլիճում (հասցեն ՀՀ, ք.Երևան, Խանջյան փ., 50) տեղի ունեցավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն»  հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶՎԿ ՀԿ կամ Կենտրոն) 10-րդ հերթական ընդհանուր ժողովը:
Ժողովին մասնակցում էին կենտրոնի 43 անդամներից 26-ը:

Համաժողովին հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնյաներ և մասնագետներ, համայնքների ղեկավարներ և մասնագետներ, գործընկեր միջազգային և տեղական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետներ:
Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի նախագահ Գ.Խաչատրյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ՏԿՆ ինֆոտեխնոլոգիաների և տվյալների բազաների բաժնի պետ Գարեգին Մանուկյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ԳՄՀԸ (GIZ) «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Անուշ Դուրգարյանը:
ՀՀ ՏԿՆ ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը նշեց, որ մեծանում է այն համայնքների թիվը, որոնք սկսում են աշխատել ՀԿՏՀ համակարգով, իսկ արդյունքում հաջողվում է ստեղծել հետադարձ կապ նախարարության, համայնքների և պետական այլ գերատեսչությունների միջև: Նա հույս հայտնեց, որ կազմակերպության և նախարարության համագործակցությունը կլինի բեղմնավոր, շարունակական ու էլ ավելի ընդգրկուն:

Ելույթ ունեցան նաև Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ովքեր նույնպես բարձր գնահատեցին կազմակերպության դերը տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործում, նշեցին կազմակերպության հետ համագործակցության բարձր մակարդակը և հաջողությունները:
Անուշ Դուրգարյանը համաժողովի մասնակիցների դատին ներկայացրեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից նկարահանած ֆիլմը, որտեղ լուսաբանվում էր Կազմակերպության և ԳՄՀԸ կատարած համատեղ աշխատանքները և վերլուծությունները:
Այնուհետև կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար և ներկայացրեց համաժողովի օրակարգը:
Հաստատվեց հետևյալ օրակարգը.
1. Համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում (նախագահություն (3 անդամ), քարտուղարություն (3 անդամ), հաշվիչ հանձնաժողով  (3 անդամ)):
2. Կենտրոնի գործունեության հաշվետվության ներկայացում (զեկուցող` Կենտրոնի նախագահ Գ.Խաչատրյան):
3. Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվության ներկայացում (զեկուցող` հանձնաժողովի նախագահ Է.Ղազարյան):
4. Հաշվետվությունների քննարկումներ, ելույթներ:
5. Կենտրոնի ղեկավար մարմինների անդամների թեկնածունների առաջադրում, ներկայացում և քննարկում:
6. Ընտրությունների կազմակերպում և անցկացում, արդյունքների ամփոփում:

1.Համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում (նախագահություն  (3 անդամ), քարտուղարություն (3 անդամ), հաշվիչ հանձնաժողով  (3 անդամ))

Տեղի ունեցավ համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում` նախագահության, քարտուղարության և հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
Նախագահության համար առաջարկվեցին և ընտրվեցին Գրիշա Խաչատրյանը, Հակոբ Թովմասյանը, Վարազդատ Մհերյանը:
Քարտուղարության համար առաջարկվեցին և ընտրվեցին Հեղնար Մանուկյանը, Սուսաննա Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը:
Հաշվիչ հանձնաժողովի համար առաջարկվեցին և ընտրվեցին Էդիկ Ղազարյանը, Մարիամ Փանոյանը, Վահրամ Հովհաննիսյանը:
Ժողովի նախագահող ընտրվեց Գրիշա Խաչատրյանը, քարտուղար՝ Հեղնար Մանուկյանը:

2.Կենտրոնի գործունեության հաշվետվության ներկայացում

Կենտրոնի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց կենտրոնի նախագահ Գրիշա Խաչատրյանը: Մասնավորապես, նա ներկայացրեց 2011-2013թթ. կազմակերպության գործունեությունը, հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը, ձեռք բերած հաջողությունները :
Գ. Խաչատրյանը ներկայացրեց ՀԿՏՀ հիմնական գործառնական հնարավորությունները` բաղադրիչները:  Նա նշեց, որ որոշ բաղադրիչներ անհրաժեշտ է զարգացնել և ընդլայնել, հատկապես հաշվի առնելով համայնքների խոշորացման հետ կախված առաջիկա խնդիրներն ու անելիքները: ՀԿՏՀ ունեցող համայնքների թիվը հասել է 460, ցանցեր են ստեղծվել ավելի քան 255 համայնքապետարաններում, 10 քաղաքային համայնքներում գործում են ՔՍԳ-ներ` տրամադրելով 20-25 տարբեր տիպի ծառայություններ, ՀԿՏՀ վերապատրաստված մասնագետների թիվը հասել է 2250,իսկ  ՔԿԱԳ ԷԿՀ մասնագետներինը` 347, մոտ 280 համայքներում ՀԿՏՀ հասանելի է համացանցում, որպես պաշտոնական կայք պատշաճ ձևով վարում են ավելի քան 120 համայնքներ:
Կազմակերպության նախագահը ներկայացրեց Բաց հասարակության-հիմնադրամներ-Հայաստան հիմնադրամի օժանդակությամբ լույս տեսած «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» գիրքը, որը ներառում է Հայաստանում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման և համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորման իրավիճակի նկարագրությունը, կատարած հետազոտությունների արդյունքում բացահայտած հիմնական խնդիրները և վերլուծություններից բխող եզրահանգումների հիման վրա ձևավորված առաջարկությունները: Գ. Խաչատրյանը նշեց, որ այդ առաջարկությունները կօգնեն ուսումնասիրվող ոլորտում որոշումներ կայացնելու գործում, ինչպես նաև կարող են դրվել ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում` պետական և համայնքային մակարդակներում: Ներկայացվեց նաև, որ տվյալ աշխատանքը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը և, որ այս փուլում իրականացվում են փաստաթղթի լրամշակման աշխատանքներ` հաշվի առնելով տարբեր գերատեսչական մարմիններից և կազմակերպություններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները:
 Կազմակերպության նախագահը ներկայացրեց նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

3.Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվության ներկայացում

2011-2013թթ. ընթացքում Վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը և ՏՀԶՎԿ ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց վերստուգիչ  հանձնաժողովի նախագահ Էդիկ Ղազարյանը:

Հնչեցին ելույթներ և քննարկվեցին հաշվետվությունները:

4.Հաշվետվությունների քննարկումներ, ելույթներ

Ելույթ ունեցավ կազմակերպության անդամ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ վարչության անդամ,  ՀՀ Հանրային Խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ Վահրամ Շահբազյանը: Նա նշեց, որ «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ-ների կողմից լիազորված է ողջունելու կազմակերպության 10-րդ համաժողովը: Նա շատ կարևորեց լույս տեսած գրքի նշանակությունը իրավական դաշտի ձևավորման խնդրում: Առաջարկեց ՀԿՏՀ տալ իրավական ուժ, որպեսզի ծրագրի շահագործումը դառնա լիարժեք, իսկ պրն Գ. Մանուկյանին` նախարարություն ներկայացնել առաջարկություն, որպեսզի ծրագրի շահագործումը համայնքների համար դառնա պարտադիր: Նշեց, որ մշակվում է մեթոդաբանություն համայնքների խոշորացման համար, մշակվել են 14 ծրագրեր համայնքների խոշորացման նպատակով և այդ առումով ավելի է կարևորվում համայքների կողմից ՀԿՏՀ շահագործումը և համայնքների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովումը:
 
Ելույթ ունեցան նաև կազմակերպության փոխնախագահ Հակոբ Թովմասյանը: Նա նշեց, որ արդեն 10 տարուց ավելի համագործակցում է Կենտրոնի հետ և խիստ կարևորում է կենտրոնի կատարած աշխատանքների դերը համայքների համար և գնահատում ձեռքբերումները: Սակայն առաջարկում է միջոցներ ձեռնարկել` համայնքի ղեկավարի փոփոխության պարագայում բացառելու ՀԿՏՀ վերապատրաստում անցած համայնքային ծառայողների «կադրային ջարդը»: Առաջարկում է դիմել նախարարություն, այս հարցը քննարկման առարկա դարձնելու և համապատասխան ընթացակարգ մշակելու համար:
Ելույթ ունեցավ Վեկտոր-պլյուս ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աստվածատրյանը: Նա նշեց, որ անհարժեշտ է համախմբել և կենտրոնացնել ուժերը նույն ոլորտում աշխատող կազմակերպությունների միջև. աշխատել միասնական ծրագրեր ստեղծելու ուղղությամբ: Առաջարկեց ստեղծել վերլուծական ծրագրերի սպասարկման և ապահովման միասնական համակարգ: 
Ելույթ ունեցավ «Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի» նախագահ Արմինե Թուխիկյանը, բարձր գնահատելով կազմակերպության կատարած աշխատանքները, միաժամանակ նշելով, որ ստեղծվել է կայուն համակարգ, որն ի զորու է դիմակայելու նոր փորձությունների: Նա նշեց, որ իրենց կազմակերպությունում Գերմանիայի և Նիդեռլանդների մասնագետների կողմից փորձարկում անցնող «Բենչ մարկինգ» համակարգը կարող է օգտագործվել և փորձարկվել նաև մեզ մոտ: Առաջարկեց կազմակերպել հանդիպում և քննարկել համագործակցության հետագա քայլերի մասին:
Ելույթ ունեցավ Ռազմավարական զարգացման գործակալություն ՏԻՄ-երի գծով ծրագրի կոորդինատոր Լուսինե Սիմոնյանը: Նա ներկայացրեց  ՏՀԶՎԿ հետ համատեղ ջանքների շնորհիվ ձեռք բերած հաջողությունների մասին, չմոռանալով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ձեռք բերածը պահպանելու և ավելի շատ համայնքներ ներգրավելու մասին: Առաջարկեց կազմակերպել փորձի փոխանակում լավ աշխատող համայքների աշխատակիցների հետ:
 Ելույթ ունեցավ «ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ ՏԻ ծրագրի ղեկավար, «ՀԵՏՔ» շաբաթաթերթի լրագրող Սառա Պետրոսյանը: Նա նշեց, որ հինգ տարի առաջ համայնքների աշխատանքների թափանցիկության մասին խոսելն անիմաստ էր, իսկ այժմ գործող համակարգը տալիս է համայնքների կատարած աշխատանքները լուսաբանելու, աշխատանքի որակը և թափանցիկությունը բարձրացնելու  հնարավորություն: Այն ընդլայնում է նաև համայնքի բնակիչների հնարավորությունները` ուղղակիորեն մասնակցելու և վերահսկելու համայնքի ղեկավարի, ավագանու գործունեությունը: Համայնքներում ներդրված ՀԿՏՀ, պաշտոնական կայքերը ապահովում են քաղաքացիների տեղեկացվածությունը: Սակայն ցավալի է, որ այն դեռևս ոչ բոլոր համայնքներում է կիրառություն գտել: Կարևորեց, որ այս ամենը ստանա իրավական հիմնավորում:
Կազմակերպության անդամ Տիգրան Հարությունյանը` առաջարկելով համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրում ամրագրել համայնքներում կիրառվող տեղեկատվական համակարգին տիրապետելու պահանջը: 
Ելույթ ունեցան նաև կազմակերպության անդամներ Վարազդատ Մհերյանը, Սուսաննա  Հակոբյանը:

Քննարկումներից հետո ժողովի մասնակիցների կողմից որոշվեց հաստատել հաշվետվությունները:
5.Կենտրոնի ղեկավար մարմինների անդամների թեկնածունների առաջադրում, ներկայացում և քննարկում

Կազմակերպության անդամ Սուսաննա Հակոբյանը հանդես եկավ առաջարկով: Նա նշեց, որ բարձր է գնահատում խորհրդի անդամների  պատրաստակամությունն ու ձեռք բերած մասնագիտական հմտություններն ու առաջարկում է վերահաստատել գործող Խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի կազմերը:
Կազմակերպության անդամներ Վահրամ Շահբազյանն ու Ռոբերտ Գրիգորյանը նշեցին, որ իրենք նույնպես բարձր են գնահատում Խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքները, սակայն հարկ է փոփոխել կազմերը և էնտուզիազմով լեցուն, նոր գաղափարներով ու մտքերով  օժտված մարդկանց ընդգրկել խորհրդի կազմում: Կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը հավելեց, որ շատ ողջունելի են կատարված առաջարկությունները, սակայն խիստ կարևոր է Խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի կազմերի թարմացումները: Այժմ խորհրդի կազմում ընդգրկված են անդամներ աշխատակազմից, սակայն ցանկալի կլինի, որ խորհուրդը լինի անկախ՝ համալրված կազմակերպության խնդիրներով ապրող, գաղափարակից այնպիսի անդամներով, ովքեր ակտիվորեն կօժանդակեն կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացմանը, հանդես կգան նախաձեռնություններով, կազմակերպությունը հավուր պատշաճի կներկայացնեն այլ գերատեսչություններում:   
Առաջարկությունը դրվեց քվեարկություն և որոշվեց կազմակերպել ընտրություններ:
Խորհրդի կազմի ձևավորման համար առաջադրեցին Գրիշա Խաչատրյանի, Հակոբ Թովմասյանի, Տիգրան Հարությունյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Վարազդատ Մհերյանի, Վահրամ Շահբազյանի, Հեղնար Մանուկյանի, Վահրամ Հովհաննիսյանի, Կարեն Գևորգյանի, Գոհար Մկրտչյանի թեկնածությունները:
Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրվեցին Էդիկ Ղազարյանը, Ռուզաննա Թեմուրյանը, Մարիամ Փանոյանը:

6.Ընտրությունների կազմակերպում և անցկացում, արդյունքների ամփոփում

 Խորհրդի կազմի առաջադրված թեկնածուներից Տիգրան Հարությունյանը, Վահրամ Շահբազյանը, Կարեն Գևորգյանը ինքնաբացարկ հայտնեցին:
Կայացած քվեարկության արդյունքում խորհրդի անդամներ ընտրվեցին.
Գրիշա Խաչատրյանը, Հակոբ Թովմասյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Վարազդատ Մհերյանը, Հեղնար Մանուկյանը, Վահրամ Հովհաննիսյանը, Գոհար Մկրտչյանը:
Քվեարկության արդյունքում «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց
Գրիշա Խաչատրյանը:
Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուներից քվեարկության արդյունքում Էդիկ Ղազարյանը, Ռուզաննա Թեմուրյանը, Մարիամ Փանոյանը ընտրվեցին Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամներ: Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ վերընտրվեց 
Էդիկ Ղազարյանը:

Փակման խոսքով հանդես եկավ Գ. Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և հյուրերին:

Կից փաստաթղթեր
Օրակարգ
Արձանագրություն

Հանձնարարականներ


 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ