Այսօր: Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 362
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
11/08/2016
Արտաշատում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Արտաշատի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել Արտաշատի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Բելլա Մարգարյանը, ԳՄՀԸ Համայնքների զարգացում Հարավային Կովկասում ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Գրասենյակը հիմնադրվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող “Համայնքների զարգացում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակում` Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Այսուհետ քաղաքացիները կստանան տեղեկատվություն և ծառայությունների մատուցում մեկ վայրում:

ՔՍԳ-ում աշխատանքները իրականացվելու են «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ կողմից ստեղծած Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, մասնակցային տեղական ինքնակառավարման ապահովմանը: Համակարգի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին: ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը:

The Armenian post (http://armpost.am)
http://armpost.am/archives/289

 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ