Այսօր: Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 330
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
14/11/2016
ՀԿՏՀ-ն հաղթող է ճանաչվել վրաստանյան ՏՏ նորարարության մրցանակաբաշխությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը» (ՀԿՏՀ) հաղթող է ճանաչվել «Լավագույն տարածաշրջանային համայնքային էլ. ծառայություն» անվանակարգում ս.թ. նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում կայացած  9-րդ տարածաշրջանային Վրաստանի Կիբերանվտանգության և ՏՀՏ նորարարարության համաժողովի (GITI) շրջանակներում անցկացված մրցանակաբաշխությանը։

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ՀԿՏՀ ներկայացնող պատվիրակության կազմում էին  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ), «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչները։

GITI-ն ՏՏ և կիբեռանվտանգության ոլորտում ամենամյան համաժողով է, որի նպատակն է խթանել մրցակցությունը, նորարարությունը, անվտանգությունը, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի և բալթյան երկրների, Կովկասյան և Միջին Արևելքի տարածաշրջանի պետական և մասնավոր հատվածների, ՏՏ ընկերությունների միջև համագործակցությունը։ 9-րդ ամենամյա միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհրդի և Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների փոխանակման գործակալության (LEPL) կողմից։  Այս տարվա միջոցառման նպատակն էր արծարծել ՏՏ-ն՝ որպես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խթան, աջակցել շահառուների միջև փոխգործակցության զարգացմանը, իրազեկել բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և հասարակությանը ՏՏ և կիբեռանվտանգության կարևորության վերաբերյալ։

ՀԿՏՀ-ն տվյալների կառավարման միասնական տեղեկատվական համակարգ է, որը ստեղծվել է տեղական ինքնակառավարման մարմինների համար: Այն բաղկացած է կառավարման և վարչական բազմաթիվ ենթահամակարգերից, գրանցամատյաններից, տեղեկատվական ռեսուրսներից, էլեկտրոնային ծառայություններից և ներքին ու արտաքին հաղորդակցման գործիքներից: ՀԿՏՀ-ն նաև ապահովում է համայնքապետարանների պաշտոնական կայքերի գործարկում և առաջարկում է առցանց մասնակցության տարբեր մեխանիզմներ: Համակարգը մշակվել և սպասարկվում է «ՏՀԶՎԿ» ՀԿ-ի կողմից։

www.tert.am
http://www.tert.am/am/news/2016/11/14/Min-HKTH/2192581

 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ