Այսօր: Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 308
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
12/11/2016
Հայաստանի ներկայացուցիչները GITI-2016 տարածաշրջանային միջոցառմանը հաղթող են ճանաչվել 6 անվանակարգում (Ֆոտո)

Նոյեմբերի 10-11 Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառմանը (մրցանակաբաշխություն, կոնֆերանս, ցուցահանդես) հայկական ընկերությունները եւ պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացան բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը հետեւյալ 6 անվանակարգերում․

Պետական հատված

1. Գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ, B2B, B2G համալիր համակարգ

2. Համանյքային Կառավարման լավագույն էլեկտրոնային Համակարգ՝ ՀՀ Տարածքային Կառավարման եւ Զարգացման Նախարարություն, Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգ

3. Լավագույն ՏՏ Ծրագրի առաջարկ՝ ԷԿԵՆԳ, Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծ

Մասնավոր հատված

1.ՏՏ Կրթության Լավագույն մատուցող՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն, Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր ԱՐՄԱԹ

2. Լավագույն տեղեկատվական/կիբերանվտագության լուծում՝ ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

3. Լավագույն Մուլտիմեդիա/Մոբիլ նախագիծ՝ Arloopa

Հայկական պատվիրակության կազմում ներառված էին ԱՐՄԻՔՍ Հիմնադրամի, ԻՏՁՄ, ՏՀՏ Գործատուների Միության, Արփինետ, IU Networks, Arloopa, Rumors, Rental Insurance, ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ, Նորավանք Հիմնադրամի, Լայմթեք, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս, Ինտերնետի Կառավարման Խորհրդի, FreeDOM, Տեղեկատվական Համակարգերի Զարգացման եւ Վերապատրստման Կենտրոնի, ԷԿԵՆԳ, Տարածքային Կառավարման եւ Զարգացման նախարարության, ՀՀ ԿԱ ՊԵԿ, GlobalR, Interlink, ԱՐԱՆԵԱ, IT Micronetworks ներկայացուցիչները։

Հայկական պատվիրակության անդամները նաեւ հնարավորություն են ունեցել ցուցադրել իրենց լուծումները հատուկ ստեղծված «Հայկական ՏՀՏ Անկյուն» կոնսոլիդացված տաղավարում։

Պատվիրակության աշխատանքները ղեկավարում էր ԱՐՄԻՔՍ Հիմնադրամը՝ համակարգելով այն ԻՏՁՄ եւ ՏՀՏ Գործատուների Միության հետ։

Հայկական պատվիրակության կազմում ներառված էին 26 մասնավոր եւ պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների 35 ներկայացուցիչներ։

news.am
https://news.am/arm/news/356831.html

 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ