Այսօր: Երեքշաբթի, 16 Հունվարի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1137
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
 
Համաժողով
 
Համար 8Ամսաթիվ 23/10/2009 11:00
Վարող ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՎայրԹեքեյան Կենտրոն
Մասնակիցներ ՍԱՐԳԻՍ ԲԵԳԻՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Նկարագրություն *ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Բովանդակություն *2009 թ. հոկտեմբերի 23-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի դահլիճում (հասցեն ՀՀ, ք.Երևան, Խանջյան փ., 50) տեղի ունեցավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) ութերորդ հերթական ընդհանուր ժողովը:
Ժողովին մասնակցում էին կենտրոնի 59 անդամներից 36-ը:

Ժողովին հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, Ինֆոտեխնոլոգիաների և տվյալների բազաների վարչության պետ Ս. Կոշեցյանը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի նախագահ՝ Գրիշա Խաչատրյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահի տեղակալ Դավիթ Թումանյանը:

 

Հաստատվեց հետևյալ օրակարգը.
  1. Համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում         նախագահություն, քարտուղարություն, հաշվիչ հանձնաժողով,   
  2. Կենտրոնի գործունեության հաշվետվության ներկայացում (զեկուցող Կենտր.նախագահ Գ.Խաչատրյան),
  3. Վերստուգիչ հանձնաժողովի (ՎՀ) հաշվետվության ներկայացում (զեկուցող ՎՀ նախագահ Է.Ղազարյան),
  4. Հաշվետվությունների քննարկումներ, ելույթներ,
  5. Պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնում,
  6. Կազմակերպության ռազմավարական ծրագրի ներկայացում,
  7. Կազմակերպության ինտերնետային կայքի ներկայացում,
  8. Կենտրոնի խորհրդի անդամների, նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածությունների առաջադրում, ներկայացում և քննարկում,
  9. Ընտրությունների կազմակերպում և անցկացում,
  10. Ընտրությունների արդյունքների ամփոփում:

 

Տեղի ունեցավ համաժողովի ղեկավար մարմինների ձևավորում` նախագահության, քարտուղարության և հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
Նախագահության համար առաջարկվեցին և ընտրվեցին Գրիշա Խաչատրյանը, Հակոբ Թովմասյանը, Վարազդատ Մհերյանը, Տիգրան Հարությունյանը:
Քարտուղարության համար առաջարկվեցին և ընտրվեցին Հեղնար Մանուկյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Արմեն Ղազարյանը:
Հաշվիչ հանձնաժողովի համար առաջարկվեցին և ընտրվեցին՝ Կարեն Գևորգյանը, Հայկ Մամիկոնյանը, Արմինե Գրիգորյանը:
Ժողովի նախագահող ընտրվեց Հակոբ Թովմասյանը, քարտուղար՝ Հեղնար Մանուկյանը:
Կենտրոնի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց կենտրոնի նախագահ Գրիշա Խաչատրյանը: Մասնավորապես, նա ներկայացրեց իրականացված ծրագրերը, հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, հաջողությունները:
Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացրեց վերստուգիչ  հանձնաժողովի ներկայացուցիչ Էդիկ Ղազարյանը:
Հնչեցին ելույթներ և քննարկվեցին հաշվետվությունները:
Ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա կազմակերպության աշխատանքները շատ արդյունավետ գնահատեց: Պարոն Տերտերյանը նշեց, որ ՏՀԶՎՀ ՀԿ-ն մեծ ներդրում է ունեցել ՏՀՏ զարգացման գործում, բարձրացրել է համայքներում Էլեկտրոնային կառավարման մակարդակը` պարբերաբար կազմակերպվող դասընթացների, սեմինարների և տեղում աշխատանքների կազմակերպման միջոցով, նպաստել է ՀՀ համայնքներում համակարգչային գիտելիքների մակարդակի և ՏՏ ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի բեղմնավոր և շարունակական ու էլ ավելի ընդգրկուն:
Ելույթ ունեցավ Ինֆոտեխնոլոգիաների և տվյալների բազաների վարչության պետ Ս. Կոշեցյանը: Նա կազմակերպության աշխատանքները բարձր գնահատեց: Ս. Կոշեցյանը նշեց, որ կազմակերպությանը բնորոշ են երկու կարևոր հանգամանք` պատրաստակամություն և արհեստավարժություն: Աստիճանաբար մեծանում են այն համայնքների թիվը, որոնք սկսում են աշխատել ՀԿՏՀ համակարգով:  Նա հույս հայտնեց, որ կգա մի ժամանակ, երբ համակարգը կդառնա գործիք ամբողջ ՀՀ տարածքում:
Ելույթ ունեցավ կազմակերպության անդամ Սուսաննա Հակոբյանը, նա բարձր գնահատեց Կենտրոնի կողմից կատարված աշխատանքները և ցանկացավ ճշտել այն կապը, որը կլինի ՀԿՏՀ ծրագրի և Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրված Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջև: Հարցին հանգամանորեն պատասխանեց Ինֆոտեխնոլոգիաների և տվյալների բազաների վարչության պետ Ս. Կոշեցյանը, նշելով, որ  հաջողվել է ստեղծել հետադարձ կապ  նախարարությունում տեղադրված Մալբրի ծրագրի և ՀԿՏՀ-ի միջև, ուստի հնարավոր է նաև այդ կապի ապահովումը:
Ելույթ ունեցավ կազմակերպության անդամ, ՀՀ Հանրային Խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ Վահրամ Շահբազյանը: Նա նշեց, որ կազմակերպությունը ՀՀ ամենակայացած կազմակերպություններից մեկն է, և որպես կազմակերպության հին անդամ նույնպես համաձայն է ստեղծել կապեր ՀՀ տարածքում գործող փաստաթղթաշրջանառության տարբեր ծրագրերի միջև և առաջարկեց ընդլայնել Կենտրոնի նոր աշխատանքների արդյունքներից իրենց օգտվելու հնարավորությունները:
Քննարկումներից հետո ժողովի մասնակիցների կողմից որոշվեց հաստատել հաշվետվությունները:
Դրանից հետո անցան օրակարգի հաջորդ հարցին.

 

      Պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնում

 

       Հարցը ներկայացրեց կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը: Նա նշեց, որ առաջին անգամ կազմակերպությունը նախաձեռնել է շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել կազմակերպությանն աջակից ՀԿ-ներին, այն անդամներին, ովքեր ցուցաբերել են  ակտիվ մասնակցություն կազմակերպության ծրագրերի իրագործման, Կենտրոնի առջև ծառացած խնդիրների լուծման հարցերում: Կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը և փոխնախագահ Հակոբ Թովմասյանը շնորհակալագրեր հանձնեցին (ՏՀԶՎԿ ՀԿ խորհրդի 16.10.2009թ. թիվ 4 նիստի թիվ 5 որոշում).
   ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին` ՏԻՄ տեղեկատվայնացման ոլորտում կազմակերպության հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար,
   Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին, Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանին, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդգես Հարությունյանին, «Համայնքների ֆինանսիստների միավորում», «Հայաստանի ավագանիների ասոցիացիա», «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» ՀԿ-ներին` կազմակերպության հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար,
  ԳՏՀ համայնքային զարգացման ոլորտի ավագ խորհրդատու  Անահիտ Աղաբալյանին` ՏԻՄ տեղեկատվայնացման ոլորտում կազմակերպության հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար,
Արմինե Ղազարյանին, Հակոբ Թովմասյանին, Վարազդատ Մհերյանին, Էդիկ Ղազարյանին` կազմակերպության կայացման և զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար:

 

Պատվոգրեր հանձնեցին.
ՏՀԶՎԿ ՀԿ ծրագրավորող Գուրգեն Սարգսյանին` ՀԿՏՀ ստեղծման գործում ունեցած զգալի ներդրման և արհեստավարժ աշխատանքի համար,
ՏՀԶՎԿ ՀԿ ծրագրավորող Կարեն Գևորգյանին և ցանցային մասնագետ Ռոբերտ Գրիգորյանին` կազմակերպության կայացման և զարգացման գործում ունեցած զգալի ներդրման և ՏԻՄ տեղեկատվայնացման ոլորտում կատարած արդյունավետ աշխատանքի համար,
ՏՀԶՎԿ ՀԿ ռեֆերենտ-գործավար Հեղնար Մանուկյանին և հաշվապահ Մարինա Սարկիսյանին` Կազմակերպության կազմակերպչական կարողությունների զարգացման գործում ունեցած զգալի ներդրման և բարեխիղճ աշխատանքի համար,
ՏՀԶՎԿ ՀԿ ցանցային մասնագետ Սարգիս Բեգիյանին` համայնքներում համակարգչային ցանցերի ստեղծման, կառավարման, տեղեկատվական համակարգերի ներդրման գործում արհեստավարժ և բարեխիղճ աշխատանքի համար:

 

Ելույթով հանդես եկավ կազմակերպության անդամ Ռոզա Ստեփանյանը: Նա Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպության կատարած աշխատանքների համար և նրա կողմից հանձնեց շնորհակալագիր` ծրագրի ներդրման և անշահախնդիր շահագործման համար:
 
     Կազմակերպության ռազմավարական ծրագրի ներկայացում

 

      Կազմակերպության ռազմավարական ծրագիրը ներկայացրեց Ռոբերտ Գրիգորյանը:
      Քննարկվեց և առաջարկվեց հաստատել 2008-2013թթ կազմակերպության ռազմավարական պլանը:

 

 

     Կազմակերպության ինտերնետային կայքի ներկայացում.

 

     Կազմակերպության ինտերնետային կայքը նախագահի հանձնարարությամբ ներկայացրեց կազմակերպության ծրագրավորող, խորհրդի անդամ Կարեն Գևորգյանը:
      Նա նշեց ինտերնետային կայքի հասցեն  http://www.infosys.am/, www.infosys.am/infosys և կազմակերպության անդամներին առաջարկեց գրանցվել համակարգում և հետևել կայքի նորություններին, կազմակերպության աշխատանքներին, հանդես գալ առաջարկություններով, դիտողություններով:

 

Դրանից հետո անցան օրակարգի հաջորդ հարցին.

Կենտրոնի Նախագահի, Խորհրդի անդամների, Վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում և քննարկում:

1.Առաջարկվեց հաստատել Կենտրոնի Խորհրդի անդամների թիվը:

Քվեարկվեց և որոշվեց խորհրդի անդամների թիվը հաստատել 7 (յոթ):

2.Առաջարկվեցին Խորհրդի անդամների ութ թեկնածություններ. Գրիշա Խաչատրյան, Հակոբ Թովմասյան, Խաչատուր Թումանյան, Ռոբերտ Գրիգորյան, Վարազդատ ՄհերյանՀեղնար Մանուկյանը, Արմինե Ղազարյանը, Կարեն Գևորգյանը:

Առաջադրված թեկնածուներից Խաչատուր Թումանյանը ինքնաբացարկ հայտնեց: Առաջարկությունն ընդունվեց միաձայն: Իսկ կայացած քվեարկության արդյունքում առաջադրված թեկնածություններից Կենտրոնի խորհրդի անդամներ ընտրվեցին Գրիշա Խաչատրյանը, Հակոբ Թովմասյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Վարազդատ ՄհերյանըՀեղնար Մանուկյանը, Արմինե Ղազարյանը, Կարեն Գևորգյանը:

3.Կենտրոնի նախագահի թեկնածու առաջադրվեց Գրիշա Խաչատրյանը:

Թեկնածությունը դրվեց քվեարկության:

Քվեարկության արդյունքում Գրիշա խաչատրյանը վերընտրվեց «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ:

4.Առաջադրվեցին վերստուգիչ հանձնաժողովի անդամների թեկնածուներ. Էդիկ Ղազարյանը, Արմինե Գրիգորյանը, Էդգար Վարդանյանը:

Քվեարկության արդյունքում Էդիկ Ղազարյանը, Արմինե Գրիգորյանը, Էդգար Վարդանյանը  ընտրվեցին Կենտրոնի վերստուգիչ հանձնաժողովի անդամներ:
Այնուհետև՝ Էդիկ Ղազարյանն ընտրվեց Կենտրոնի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

Փակման խոսքով հանդես եկավ Գ. Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և հյուրերին:

Կից փաստաթղթեր

Հանձնարարականներ


 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ