|
21.02.12
Windows -ի նոր լոգոտիպ ստեղծելիս Microsoft-ում հիշել են, որ այն նշանակում է «պատուհաններ»
|
|
Windows 8-ը ամենահայտնի օպերացիոն համակարգի լիակատար վերաիմաստավորումն է, հավաստիացնում է Microsoft-ը: Ընկերությունը որոշել է այդ համակարգային փոփոխություններն արտացոլել լոգոտիպում: Ընկերությունը հայտնում է, որ նոր լոգոտիպը կոչված է արտացոլել Metro-ի ձեւավորումը, ինչպես նաեւ միավորել Windows-ի նախկին տարբերակների ուժեղ կողմերը: Նոր լոգոտիպի վրա աշխատելու համար ընկերությունը դիմել է Pentagram դիզայն-ստուդիային: Երբ Microsoft-ում տեսել են Pentagram-ից Փաուլա Շերի ներկայացրած աշխատանքների ուրվագծերը, նրանք անմիջապես հիշել են Ջորջ Օրուելի (George Orwell) հետեւյալ խոսքերը. «Որպեսզի տեսնես այն, ինչ գտնվում է քթիդ մոտ, անընդհատ լարվածություն է անհրաժեշտ»: Շերը շատ պարզ հարց ...
Մանրամասն |
|
|
15.02.12
2016թ.-ին ինտերնետային սարքերի թիվը կգերազանցի աշխարհի բնակչությանը
|
|
Cisco գիտահետազոտական կենտրոնի տվյալներով` 2016թ. ինտերնետ սարքավորումների թիվը կգերազանցի աշխարհի բնակչությանը մոտ 3 միլիարդով, տեղեկացնում է slon.ru լրատվական կայքը: Իսկ ՄԱԿ-ի տվյալներով` 2016թ. աշխարհի բնակչությունը կկազմի 7.3 մլրդ մարդ, իսկ ինտերնետին միանալու հնարավերությամբ սարքավորումների քանակը կանցնի 10 մլրդ-ը: 2016թ.-ին ինտերնետ-թրաֆիքը կաճի 18 անգամ, հասնելով տարեկան 130 էկսաբայթի, ինչը հավասար է մոտ 33 մլրդ DVD-ի կամ 813 կվադրիլիոն SMS հաղորդագրության: Պլանշետային համակարգիչների ինտերնետ-թրաֆիքը կաճի 62 անգամ: Ամենամեծ աճը սպասվում է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում:
|
|
|
09.02.12
Փետրվարի 29-ից հասանելի կլինի Windows 8-ի բետա տարբերակը
|
|
Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress 2012 ցուցահանդեսին զուգահեռ Microsoft ընկերությունը կներկայացնի իր նոր Windows 8 օպերացիոն համակարգը: Միաժամանակ նաև կգործարկվի նոր ՕՀ-ի հավելվածների համար նախատեսված օնլայն խանութը: Windows 8 –ի վերջնական տարբերակը սպասվում է 2012 թ-ի երկրորդ կեսին: Microsoft-ից հաղորդել են, որ ՕՀ-ն վերաիմաստավորվել է նոր սերնդի հաշվողական տեխնիկայի համար: ՕՀ-ն ստացել է նոր ինտերֆեյս `օպտիմիզացված սենսորային էկրանների համար, կատարելագործված թարմացումների կենտրուն և այլն: PCNews.am
|
|
|
08.02.12
Առցանց քննարկում - «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը համայնքային խնդիրների կառավարման գործում»
|
|
Թողարկվել է www.kargibereq.am կայքը, որի միջոցով քաղաքացիները կաորղ են արձանագրել համայնքներում առկա տարբեր խնդիրներ: Գրանցված խնդիրները առցանց եղանակով անմիջապես փոխանցվում են համայնքապետարաններ, որտեղ ձեռնամուխ են լինում տվյալ խնդիրների ուսումնասիրման և լուծման գործին: Խնդիրների լուման հետ կապված տեղեկատվությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ նույն www.kargibereq.am կայքից: Դեռևս կարող են գրանցվել միայն Վեդի, Վայք և Սիսիան քաղաքային համայնքներում արձանագրված խնդիրները: Հետաքրքրված անձանց հրավիրում ենք քննարկել համայնքային խնդիրների կառավարման գործում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ինչպես նաև ...
Մանրամասն |
|
|
08.02.12
Հեղափոխություն` կոշտ սկավառակների արտադրությունում. նրանք հարյուր անգամ ավելի տարողունակ եւ «արագ» կլինեն
|
|
Մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի ստեղծել «արագ» եւ տարողունակ կոշտ սկավառակներ` էներգիայի չնչին պահանջարկով: Ինչպես տեղեկացնում է Nature Communications -ը, ֆիզիկոսների միջազգային խումբն առաջարկում է հրաժարվել կրիչի վրա տեղեկատվության ձայնագրման համար անհրաժեշտ մագնիսական դաշտից` այն փոխարինելով ջերմային ճառագայթմամբ: «Այդ հեղափոխական մեթոդը թույլ կտա վայրկյանում տեղեկատվության տերաբայթեր ձայնագրել` հարյուր անգամ ավելի արագ, քան ժամանակակից կոշտ սկավառակները»,-հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար Թոմաս Օստլերը Յորքի համալսարանից: Ֆիզիկոսների խումբը ենթադրում էր, որ լազերի չափազանց հզոր եւ կարճ լիցքը մագնիսական կրիչի ճառագայթվող ֆրագմենտն ...
Մանրամասն |
|
|
08.02.12
Նոր որոնողական համակարգ համացանցում
|
|
Համացանցում փորձարկվում է նոր որոնողական համակարգ` Volunia -ն, որը կարող է դառնալ Google-ի և Yahoo!-ի մրցակիցը: Ինչպես հայտնում է Compulenta-ն, Volunia-ն Իտալիայի Պադուանի համալսարանի պրոֆեսոր Մասսիմո Մարչիորիի աշխատանքն է: Նա մշակել է մի քանի վեբ-տեխնոլոգիաներ, մասնավորապես` որոնողական HyperSearch շարժիչը: Մարչորիի խոսքով` Volunia-ն իրենից ներկայացնում է «ծայրահեղ նոր» սերվիս, որը թույլ է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչպիսին կարող են լինել ապագայի որոնողական համակարգերը: Այս ծառայությունը, օրինակ, թույլ կտա կոնտակտ հաստատել այն բոլոր օգտատերերի հետ, որոնք որոնում են նույն թեմայի շուրջ տեղեկություններ: Սկզբնապես սերվիսը կաշխատի փակ ռեժիմով. մասնակցել ցանկացողներին ...
Մանրամասն |
|
| 1 2 3 |